Created on Friday, 31 May 2013 05:54 Written by AMGA TV
ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգին հասցեագրված երկու անանուն նամակ է ստացվել, որոնք պարունակում են մահացու վտանգավոր թույն՝ րայսըն: Այս մասին հաղորդել է Նյու Յորքի ոստիկանությունը: Առաջին նամակն ստացվել է մայիսի 24-ին Նյու Յորքի մունիցիպալ շենքերից մեկում: Երկրորդն ստացվել է մայիսի 26-ին Բլումբըրգի հիմնադրած Քաղաքապետերն ընդդեմ ապօրինի զենքի կազմակերպության՝ Վաշինգտոնի գրասենյակում: Երկու ուղերձն էլ սպառնալիքներ են բովանդակում քաղաքապետի հասցեին ԱՄՆ-ում հրազենի շրջանառության վերահսկողության հարցում նրա բռնած դիրքի կապակցությամբ: Բլումբըրգը հայտնի է որպես երկրում ազատ զենք կրելու առավել ակտիվ հակառակորդներից մեկը: Նա բազմիցս իշխանություններին կոչ է արել խստացնել զենքին վերաբերող օրենսդրությունը: Ոստիկանությունը կարծում է, որ նամակներն ուղարկվել են միեւնույն մարդու կողմից: Դատախազության նախաձեռնած հետաքննությանը միացել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլին ռիցինով նամակներ էին ուղարկվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, սենատըր Ռաջըր Ուիքըրին եւ Միսիսիպի նահանգի դատավորին: Սկզբնապես այդ գործի կասկածյալն էր էվրեթ Դաթչքին, որի տան խուզարկության ժամանակ թույնի հետքեր էին հայտնաբերվել: Ավելի ուշ հայտնի դարձավ որ նմանատիբ նամակ ուղարկվել է նախագահ Օբամային սպիտակ տուն այս պահին FBI հետաքննություն է անցկացնում։ Եթե ապացուցվի որ ծրարի պարունակության մեջ Րայսըն է դա կլինի թվով 3-րդ նամակաը որ ուղարկվել է նախագահին։