Logo

Articles

Դոլչեն եւ Գաբանան դատարանի առջեւ կկանգնեն

Created on Friday, 31 May 2013 05:42 Written by AMGA TV

aba 7Դատախազ Գայտանո Ռուտան այսօր պահանջել է 2.5 տարվա ազատազրկման դատապարտել հայտնի իտալացի մոդելյորներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային՝ հարկերը չվճարելու համար: Ըստ հետաքննության տվյալների՝ Դոլչեն եւ Գաբանան Լյուքսեմբուրգում ստեղծել են Գադո դուստր-ձեռնարկությունը եւ նրա միջոցով Իտալիայից մոտ 1 մլրդ եվրո են դուրս հանել: Բացի այդ, Իտալիայի հարկային ծառայության շահերը ներկայացնող փաստաբանը պահանջել է գերատեսչության իմեջին վնաս հասցնելու համար փոխհատուցել 10 մլն եվրո: Դոլչեն եւ Գաբանան միշտ հերքել են հարկերը չվճարելու վերաբերյալ մեղադրանքները: Նախ դատաքննությունը դադարեցվել է, սակայն հետո վճռաբեկ դատարանը վճռել է վերաբացել այդ գործը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.