Created on Friday, 31 May 2013 05:51 Written by AMGA TV
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման FBI-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հանրապետական Ջեյմս Քամիին: Կոմիի թեկնածությունը Սենատի քննարկմանն ավելի վաղ էր ներկայացվելու, սակայն Բասթընում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով FBI-ի ղեկավարի փոփոխությունը հետաձգել էին: Ջեյմս Քամին 52 տարեկան է, մինչ այդ նա Ջորջ Բուշ կրտսերի աշխատակազմում եղել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալը: Բացի դրանից, Քամին աշխատել է նաեւ Lockheed Martin ձեռնակության ավագ փոխնախագահ, իսկ հետո Bridgewater Associates ընկերության գլխավոր խորհրդատու: Ներկայումս նա Կալումբիայի համալսարանում զբաղվում է հետազոտական աշխատանքով: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում, Քամին այդ պաշտոնում կփոխարինի Ռաբըրտ Մյուլլըրին, ով բյուրոյի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2001թ-ից: