A+ A A-

September 2012

13 September 2012

Անարխիստները ձերբակալված են

anakh 4ԱՄՆ-ում ձերբակալել են Բարաք Օբամային սպանել եւ պետական հեղաշրջում իրականացնել պատրաստվող անարխիստների եւս 5 մեղսակիցների: Գործով անցնող նոր անձինք մեղադրվել են կողոպուտի, քրեդիտային քարտերի յուրացման եւ մեքնեների առեւանգման մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Ջորջիա նահանգի բնակիչները նման հանցագործություններ են իրականացրել անարխիստների Forever Enduring Always Ready խմբավորման համար գումար հայթայթելու նպատակով: Հետաքննության վարկածի համաձայն, խմբավորման անդամները պատրաստվում էին սպանել Օբամային եւ պետական հեղաշրջում իրականացնել՝ իշխանությունը ժողովրդին փոխանցելով: Ավելի վաղ այս գործի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել էր 4 նախկին զինվորականների: Ի սկզբանե նրանք մեղադրվում էին 19-ամյա զինվոր Մայքլ Ռորկին եւ նրա 17-ամյա ընկերուհուն սպանելու մեջ: Սակայն ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ ձերբակալվածները FEAR-ի անդամներ են, իսկ Ռորկը դավաճանել էր իրենց եւ ցանկանում էր խմբավորման փողերով արտասահման փախչել: Ձերբակալվածներին մահապատիժ է սպառնում:   Read more

Լիբիայում սպանվել է ԱՄՆ դեսպանը

usemm 3Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստ ծայրահեղականները հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության վրա եւ ամբողջությամբ հրդեհել շենքը: Իսլամիստները գիշերը նաեւ սպանել են ամերիկացի չորս դիվանագետների, որոնք այդ պահին եղել են հյուպատոսարանում: Պարզվել է, որ սպանվածներից մեկը Լիբիայում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստըֆըր Ստիվընսն է: Սպանված մյուս երեք դիվանագետների անուններն ու պաշտոնները չեն հաղորդվում: Հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել մի խումբ իսլամիստների կողմից, որոնց վրդովել էր համացանցում Իսլամի անմեղությունը ֆիլմի տարածումը: Ֆիլմում հեղինակներն իսլամը ներկայացրել են ծայրահեղ վատ տեսանկյունից, ինչը հուզումների ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խստորեն դատապարտել է Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակումը: Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին եւ խոստացել արժանի պատժի արժանացնել բոլոր մեղավորներին: Երեկ նաեւ բուռն հուզումներ են եղել Եգիպտոսում: Գրեթե երկու հազար մարդ հարձակվել է դեսպանատան վրա, հանել եւ պատռել ԱՄՆ դրոշը, իսկ փոխարենը սեւ դրոշ տեղադրել Չկա Աստված Ալլահից բացի, եւ Մուհամադն է նրա մարգարեն է գրությամբ: Դեսպանատան պահակները ստիպված են եղել կրակ բացել: Կահիրեի կենտրոն են բերվում զինվորականների լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք փորձում են կարգուկանոն հաստատել:   Read more

Apple-ը ներկայացրել է iPhone 5 սմարթֆոնը

iphe5 5Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը: Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլըրի խոսքով, ամբողջովին պատրաստված է ապակուց եւ ալիումինի մի կտորից: Այն թեթեւ եւ բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում: iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640: Նոր սմարթֆոնը, ի տարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի եւ գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի: Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի եւ 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ: iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսըլ է: Օգտատերը կկարողանա սմարթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել: Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի: ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար: Read more

11 September 2012

Գլենդելում հայերը գողացված Մերսեդես-ով հետապնդում էին

havkith 3Գլենդել քաղաքի ոստիկանությունը պատահաբար հայտնաբերել է հունիսին գողացված Մերսեդեսը: Վարորդը` 20-ամյա Արման Վարդումյանը եւ 19-ամյա Էլվիս Խաչիկյանը ձերբակալվել են այն պահին, երբ հետապնդում էին անցնող Համըրի վրա հավկիթներ նետած էկվադորցիներին: Գլենդելում ապրող էկվադորցին եւ նրա երեք զարմիկները որոշել էին զվարճանալհավկիթներ  նետելով մեքենաների վրա: Հերթական մեքենան եղել Համըրը, որը շրջվել եւ հետապնդել է էկվադորցիներին: Մի քանի թաղամաս հեռու նրանց առաջը կտրել է սպիտակ Մերսեդեսը, որում երկու հայեր են եղել: Փորձելով փախչել` Ford Escape-ը հայտնվել է փակուղում, որտեղ Համըրից եւ Մերսեդեսից իջածները կոտրել են Ֆորդի ապակիները: Էկվադորցիները փախել են, իսկ հետապնդման ժամանակ Մերսեդեսը կանգնեցրել են ոստիկանները եւ պարզել մեքենայի գողացված լինելու փաստըՀավկիթների նետման գործի հետաքննությունը շարունակվում էRead more

Խոշոր վթար Ստուդիո-Սիթիիում

studio 3 Ստուդիո-Սիթիում տեղի ունեցած ավտովթարից մահացել են երեք ռուսաստանցիներ: Նրանց մեքենան բախվել է հային պատկանող պիցերիային: BMW մակնիշի մեքենան վարորդ Պավել Վոլոդկովիչը, նրա ընկերուհի՝ Եկատերինա Բոտվինեւան նշել են իրենց ընդհանուր ընկեր Ջեյսոն Շմելնիկի ծննդյան տարեդարձը Romanov ռեստորանում: Ուշ գիշերով, ալկոհոլի ազդեցության տակ նրանք նստել են մեքենան: BMW-ն բարձր արագությամբ մխրճվել է Նիք Ծատուրյանին պատկանող Ռենո պիցերիայի շենք, որից հետո մեքենան եւ սրճարանի մի մասն այրվել է: -Այստեղ անասելի տապ էր, աչքի առջեւ ամեն ինչ հալվում էր: Բարեբախտաբար դա գիշերվա կեսին է տեղի ունեցել, եւ սրճարանում մարդ չկար,- ասել է սրճարանի սեփականատեր Երվանդ Ծատուրյանը: Ոստիկանության տվյալներով, մահացած երիտասարդները Լոս Անջելեսի բնակիչներ էին, իսկ աղջիկը՝ Նյու Յորքի: Նրանք 20-ից 25 տարեկան էին: Read more

Հրդեհները շարունակվում են

firrrre 4Ավելի քան 1300 հրշեջներ են մասնակցում Հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հրդեհի մակերեսն արդեն կազմում է մոտ 28 քառակուսի մղոն: Կրակն այժմ տարածվել է Քոլուսա եւ Յոլո շրջաններում եւ շարունակվում է տարածվել: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով, իրենց հաջողվել է տեղայնացնել կրակի 71 տոկոսը, եւ կանխել շինությունների վրա հրդեհի տարածումը: Իշխանությունները հանգստյան օրերին տարհանել էին Cortina հնդկացիական ռեզերվացիան, սակայն ավելի ուշ թույլատրել են վերադառնալ իրենց տները: Նախնական տվյալներով, հրդեհը ամբողջովին կմարեն երեքշաբթի օրըRead more

Բարաք Օբաման ծանրաձողի դերում

thanradzor 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցի ընթացքում մտել է Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Պիրս քաղաքի Big Apple Pizza & Pasta Restaurant-ում ջերմ ընդունելության է արժանացել: Ռեստորանի տերը, ողջունելով քաղքական գործչին, նրան ամուր գրկել ու գետնից բարձրացրել է: -Լսե՛ք, դուք ծանրամարտի՞կ եք,- կատակել է Օբաման, երբ իրեն իջեցրել է ներքեւ: Օբաման, տեսնելով ռեստորանի տիրոջը, ասել է -Ի՞նչ ես կարծում, եթե ես էլ այստեղի պիցցայից ուտեմ, քեզ նման ուժե՞ղ կլինեմ: Այնուհետեւ ավելացրել է. -Գիտե՞ս, դու կյանքումս տեսած ամենահաղթանդամ ռեստորանի տերն ես: Նախագահի գովեստներից Դեզըրն այնքան է ոգեւորվել, որ նրան է փաթաթվել ու գետնից պոկել ` մի քանի վայրկյան Օբամային օդում պահելով: Պիցերիայի սեփականատեր Սքատ Վան Դեզըրը պատասխանել է, որ հուզվել է նախագահին տեսնելիս: Օբաման Վեն Դեզըրին, որը 190 սմ հասակ ունի եւ կշռում է 118 կգ, ասել է, որ նա հավանաբար պիցերիայի ամենախոշոր տերն է, ում ինքը երբեւէ տեսել է: Անձամբ Օբաման կշռում է 82 կգ: Վեն Դեզըրը Օբամայի ուշադրությունը գրավել է նրանով, որ նա արյան վաստակավոր դոնոր է: Հենց ադ հանգամանքն է ԱՄՆ նախագահին բերել պիցերիա: Հանդիպման վերջում Դեզըրն ասել է, որ շատ է համակրում գործող նախագահին, եւ ինչպես 2008 թ.-ին, այնպես էլ այս տարի չնայած ինքը հապրապետական է սակայն պատրաստվում է քվեարկել հենց նրա օգտին: Ռեստորանի տերը լրագրողներին պատմել է, որ Օբամայի այցի մասին իրեն 40 րոպե առաջ են նախազգուշացրել, ու նա թողել է գոլֆ խաղալը եւ վազել է պիցերիա՝ նախագահի հետ հանդիպման: Read more

10 September 2012

Օբամայի այցի ընթացքում ոստիկան է զոհվել

vost 3Ոստիկանության սպան, որը Ֆլորիդայի Փալմ-Բիչում ուղեկցում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը, Ford F-150 մակնիշի ավոտմեքենայի հետ բախման հետեւանքով զոհվել է: Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հայտնել է, որ նահանգի 55-ամյա մոտոցիկլիստ Բրյուս Սեն-Լորենը բախվել է փիքափին եւ մեքենայի անիվների տակ է հայտնվել Փալմ-Բիչի Ինտերստեյթ փողոցում, երբ փակում էր ճանապարհը նախագահի ավտոշարասյան համար: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը: Ford-ի վարորդի դեմ մեղադրանքներ դեռեւս չեն առաջադրվել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Օբամային հաղորդել են ոստիկանության սպայի մահվան լուրը, եւ այժմ նախագահն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչները իրենց մտքերով ու աղոթքներով զոհվածի հարազատների հետ են։ Read more

10 September 2012

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խորը հակասություններ կան

lllllav 5ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը հայտարարել է, որ խորը հակասություններ կան Ռուսաստանի միջեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ, ասելով, որ ինքը կշարունակի համոզել Մոսկվային՝ միանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա գործադրվող միջազգային ճնշմանը։ Associated Press-ի փոխանցմամբ, Քլինթընը Ամենամյա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է. -Միացյալ Նահանգները համաձայն չեն Ռուսաստանի՝ Սիրիայի հետ կապված դիրքորոշման հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարը եւս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել սիրիական ընդդիմությանը: Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի՝ Ասիայում ունեցած կարեւոր եւ պատասխանատու դերը  եւ պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը: Read more

10 September 2012

Զինվոր է զոհվել

zin 3Քանաքեռի զորամասում երեկ գիշերը, հայտնաբերվել է շարքային զինծառայող Արման Սեյրանի Սարգսյանի դին: ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբ, 4-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 2012թ սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս` պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տվյալներով` նա եղել է ինքնասպան եղած վիճակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ: Նշենք, որ Արման Սարգսյանը զորակոչվել է 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից: Նա Բյուրակն գյուղի գյուղապետի որդին է: Հարազատների պնդմամբ, մահը վրա է հասել ոչ թե ինքնասպանության, այլ պատահական կրակոցի հետեւանքով:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel