Logo

Articles

Լիբիայում սպանվել է ԱՄՆ դեսպանը

usemm 3Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստ ծայրահեղականները հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության վրա եւ ամբողջությամբ հրդեհել շենքը: Իսլամիստները գիշերը նաեւ սպանել են ամերիկացի չորս դիվանագետների, որոնք այդ պահին եղել են հյուպատոսարանում: Պարզվել է, որ սպանվածներից մեկը Լիբիայում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստըֆըր Ստիվընսն է: Սպանված մյուս երեք դիվանագետների անուններն ու պաշտոնները չեն հաղորդվում: Հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել մի խումբ իսլամիստների կողմից, որոնց վրդովել էր համացանցում Իսլամի անմեղությունը ֆիլմի տարածումը: Ֆիլմում հեղինակներն իսլամը ներկայացրել են ծայրահեղ վատ տեսանկյունից, ինչը հուզումների ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խստորեն դատապարտել է Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակումը: Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին եւ խոստացել արժանի պատժի արժանացնել բոլոր մեղավորներին: Երեկ նաեւ բուռն հուզումներ են եղել Եգիպտոսում: Գրեթե երկու հազար մարդ հարձակվել է դեսպանատան վրա, հանել եւ պատռել ԱՄՆ դրոշը, իսկ փոխարենը սեւ դրոշ տեղադրել Չկա Աստված Ալլահից բացի, եւ Մուհամադն է նրա մարգարեն է գրությամբ: Դեսպանատան պահակները ստիպված են եղել կրակ բացել: Կահիրեի կենտրոն են բերվում զինվորականների լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք փորձում են կարգուկանոն հաստատել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.