Logo

Articles

Անարխիստները ձերբակալված են

anakh 4ԱՄՆ-ում ձերբակալել են Բարաք Օբամային սպանել եւ պետական հեղաշրջում իրականացնել պատրաստվող անարխիստների եւս 5 մեղսակիցների: Գործով անցնող նոր անձինք մեղադրվել են կողոպուտի, քրեդիտային քարտերի յուրացման եւ մեքնեների առեւանգման մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Ջորջիա նահանգի բնակիչները նման հանցագործություններ են իրականացրել անարխիստների Forever Enduring Always Ready խմբավորման համար գումար հայթայթելու նպատակով: Հետաքննության վարկածի համաձայն, խմբավորման անդամները պատրաստվում էին սպանել Օբամային եւ պետական հեղաշրջում իրականացնել՝ իշխանությունը ժողովրդին փոխանցելով: Ավելի վաղ այս գործի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել էր 4 նախկին զինվորականների: Ի սկզբանե նրանք մեղադրվում էին 19-ամյա զինվոր Մայքլ Ռորկին եւ նրա 17-ամյա ընկերուհուն սպանելու մեջ: Սակայն ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ ձերբակալվածները FEAR-ի անդամներ են, իսկ Ռորկը դավաճանել էր իրենց եւ ցանկանում էր խմբավորման փողերով արտասահման փախչել: Ձերբակալվածներին մահապատիժ է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.