Logo

Articles

Բարաք Օբաման ծանրաձողի դերում

Created on Tuesday, 11 September 2012 00:06 Written by AMGA TV

thanradzor 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցի ընթացքում մտել է Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Պիրս քաղաքի Big Apple Pizza & Pasta Restaurant-ում ջերմ ընդունելության է արժանացել: Ռեստորանի տերը, ողջունելով քաղքական գործչին, նրան ամուր գրկել ու գետնից բարձրացրել է: -Լսե՛ք, դուք ծանրամարտի՞կ եք,- կատակել է Օբաման, երբ իրեն իջեցրել է ներքեւ: Օբաման, տեսնելով ռեստորանի տիրոջը, ասել է -Ի՞նչ ես կարծում, եթե ես էլ այստեղի պիցցայից ուտեմ, քեզ նման ուժե՞ղ կլինեմ: Այնուհետեւ ավելացրել է. -Գիտե՞ս, դու կյանքումս տեսած ամենահաղթանդամ ռեստորանի տերն ես: Նախագահի գովեստներից Դեզըրն այնքան է ոգեւորվել, որ նրան է փաթաթվել ու գետնից պոկել ` մի քանի վայրկյան Օբամային օդում պահելով: Պիցերիայի սեփականատեր Սքատ Վան Դեզըրը պատասխանել է, որ հուզվել է նախագահին տեսնելիս: Օբաման Վեն Դեզըրին, որը 190 սմ հասակ ունի եւ կշռում է 118 կգ, ասել է, որ նա հավանաբար պիցերիայի ամենախոշոր տերն է, ում ինքը երբեւէ տեսել է: Անձամբ Օբաման կշռում է 82 կգ: Վեն Դեզըրը Օբամայի ուշադրությունը գրավել է նրանով, որ նա արյան վաստակավոր դոնոր է: Հենց ադ հանգամանքն է ԱՄՆ նախագահին բերել պիցերիա: Հանդիպման վերջում Դեզըրն ասել է, որ շատ է համակրում գործող նախագահին, եւ ինչպես 2008 թ.-ին, այնպես էլ այս տարի չնայած ինքը հապրապետական է սակայն պատրաստվում է քվեարկել հենց նրա օգտին: Ռեստորանի տերը լրագրողներին պատմել է, որ Օբամայի այցի մասին իրեն 40 րոպե առաջ են նախազգուշացրել, ու նա թողել է գոլֆ խաղալը եւ վազել է պիցերիա՝ նախագահի հետ հանդիպման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.