Logo

Articles

Օբամայի այցի ընթացքում ոստիկան է զոհվել

Created on Monday, 10 September 2012 23:57 Written by AMGA TV

vost 3Ոստիկանության սպան, որը Ֆլորիդայի Փալմ-Բիչում ուղեկցում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը, Ford F-150 մակնիշի ավոտմեքենայի հետ բախման հետեւանքով զոհվել է: Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հայտնել է, որ նահանգի 55-ամյա մոտոցիկլիստ Բրյուս Սեն-Լորենը բախվել է փիքափին եւ մեքենայի անիվների տակ է հայտնվել Փալմ-Բիչի Ինտերստեյթ փողոցում, երբ փակում էր ճանապարհը նախագահի ավտոշարասյան համար: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը: Ford-ի վարորդի դեմ մեղադրանքներ դեռեւս չեն առաջադրվել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Օբամային հաղորդել են ոստիկանության սպայի մահվան լուրը, եւ այժմ նախագահն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչները իրենց մտքերով ու աղոթքներով զոհվածի հարազատների հետ են։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.