A+ A A-

March 2013

14 March 2013

Սարսափելի դեպք Աբովյանի ծննդատանը

babyy 6Աբովյանի ծննդատանը նախօրեին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Մարտի 11-ին այս ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Ոստիկանությունում կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով գցել հատակին, որի հետեւանքով մահացել է: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Read more

Մայրուղին փակած բայքերին ձերբակալել են

biker 5Կալիֆոռնիայում ձերբակալել են չորս բայքըրների, որոնք մասնակցել են ամուսնության առաջարկի յուրօրինակ արարողությանը, որի համար հարյուրավոր մոտոցիկլիստներ փակել էին մայրուղին: Հասարակական կարգի գլխավոր խախտողը 24-ամյա Էկտոր Մարտինեսն է, ում նաեւ արագության գերազանցման մեղադրանք է առաջադրվել: Նշենք, որ մոտ 250 մոտոցիկլիստներ Կալիֆորնիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում` Քովինա քաղաքի մերձակայքում ֆլեշմոբ էին կազմակերպել` մասնակիցներից մեկն իր սիրելիի սիրտն ու ձեռքն էր խնդրել: Լոս Անջելեսի մերձակա ավտոմայրուղով ընթացող մոտոցիկլիստներն անսպասելի կանգնել եւ դադարեցրել էին մայրուղու մի հատվածի երթեւեկությունը: Ապագա փեսան` 24-ամյա Հեկտոր Մարտինեսն, իր սիրելիի` Փեյջ Ֆերնանդեսին խնդրել է պատրաստվել ոչ մեծ շոուի: Միջադեպը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին, սակայն ոստիկանությանը նոր է հաջողվել պարզել իրավախախտների ինքնությունը:   Read more

Ոստիկանը վառվող մեքենայից դուրս է բերել վարորդին

burnn 5Ոստիկանական մեքենայի տեսախցիկն արձանագրել է դրամատիկ պահը, երբ ոստիկանության սպան անմարդկային ջանքեր է գործադրում այրվող մեքենայից ուշագնաց վարորդին դուրս բերելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի Դե Մոյն քաղաքում: Սպա Զաք ՄքԴաուելը, տեսնելով այրվող մեքենան, մոտեցել է, կոտրել դուռը եւ մի քանի փորձից դուրս բերել 18-ամյա Իըն Վասեսքուքին: Վերջինս կորցրել էր մեքենայի կառավարումը եւ բախվել եկեղեցու ավտոկայանատեղի պատին: Եթե ոստիկանը փոքր-ինչ ուշանար, դեռահասի կյանքը հնարավոր չէր լինի փրկել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ այժմ գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում: Ապաքինվելուց հետո երիտասարդին մեղադրանք  կարող է առաջադրվել մեքենան  ձյան վրա շրջանաձեւ վարելու եւ օդորակիչ սարքին հարվածելու համար, որի արդյունքում մեքեանան սկսել է այրվել։ Read more

Պենտագոնը պաշտպանվելու հատուկ թիմեր է ստեղծում

cyberrr 5Արտերկրի կիբերհարձակումներից դաշնային կառավարության, ամերիկյան զորքերի եւ ազգային ենթակառուցվածքի պաշտպանության համար Պենտագոնը ստեղծում է 30 հատուկ թիմ: Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարության ղեկավար, գեներալ Քիթ Ալեքսանդրը:

Նման որոշում է ընդունվել, քանի որ պետական հաստատությունների եւ խոշոր ընկերությունների տեղեկատվական համակարգերը սկսել են հաճախակի ենթարկվել կոտրվելուն, իսկ կենսական նշանակության օբյեկտները շարքից հանելու սպառնալիքը դառնում է ավելի իրատեսական: Զինված ուժերի հարցերով Սենատի հանձնաժողովում ելույթի ժամանակ Ալեքսանդրը նշել է, որ ներկայումս այլ երկրներից կողմից լայնամասշտաբ կիբերհարձակում հազիվ թե սպասելի է, քանի որ նրանք գիտեն, որ կիբերհարձակման աղբյուրը կարող է հայտնաբերվել եւ ենթարկվել պատասխան կոշտ միջոցառումների: Ըստ նրա, կիբերհարձակման մեթոդները ակտիվ զարգանում են եւ վաղ թե ուշ կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումների ձեռքում, որոնք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի ԱՄՆ-ին առավելագույն վնաս պատճառելու համար: ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջեյմս Քլապըրն էլ կարծում է` կիբերհարձակումներն ու կայքերը կոտրելը ներկայումս ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը: Քլապըրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բախվում է նոր պոտենցիալ վտանգների հետ, որոնք կապված են համակարգչային տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Read more

Հետաքննում են հաքերության դեպքերը


dzerqqq 5ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել հայտնի ամերիկացիների անձնական տվյալների՝ քրեդիտ քարտերի համարներ, սոցիալական ապահովագրություն, հեռախոսների համարներ, գողության դեպքերի հետաքննությանը: Նրանց թվում է եղել նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։ Նրա հետ միասին այդ հանցագործության պոտենցիալ զոհեր են դարձել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդըրը, FBI-ի տնօրեն Ռաբըրտ Մյուլլըրը, Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեկը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթընը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնըլդ Շվարցենեգերը եւ այլ հայտնի անձինք: ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ տվյալ գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բացի այդ, սեփական հետաքննությունն է վարում նաեւ ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի պաշտպանությամբ: Read more

08 March 2013

Գլենդելում հային ձերբակալել են թմրանյութի համար

GLENN 7Գլենդելում` մեքենան թմրանյութի ազդեցության տակ վարելու համար 30-ամյա մի հայ է ձերբակալվել: Տղամարդը շատ էր շտապում հասնելու Narcotics Anonymous հանդիպմանը։

 Ոստիկանները Foothill (210) եւ Glendale (2) մայրուղիների խաչմերուկում կանգնեցրել են Արսեն Գալստյանին, ում մեքենան անկանոն է շարժվել: Գալստյանը ներողություն է խնդրել  երթեւեկելու համար, եւ հայտնել, թե բջջայինն էր գցել: Գալստյանը, ով նախկինում ձերբակալված է եղել թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով, հավելել է, թե ուշանում էր անոնիմ թմրամոլների հանդիպումից: Ոստիկանները, սակայն նկատել են, թե նա նյարդայնանում է, ատամները փչացած են, իսկ մատների ծայրերը կոշտացած եւ այրված են, ինչպես լինում է մետամֆետիամին օգտագործող թմրամոլների մոտ: Թեսթից հետո Գալստյանին ձերբակալել են: Բանտում ոստիկանները հայտնաբերել են, թե Գալստյանը գուլպայի մեջ թմրանյութ է պահում: Նրան նաեւ բանտ թմրանյութ անցկացնելու մեղադրանք է առաջադրվել: Read more

Ամենավտանգավոր մթերքների ցանկը

VTANG-5Ամերիկացի դիետոլոգ Ջերեդ Քոհը կազմել է մարդու համար ամենավնասակար եւ վտանգավոր մթերքների ցանկը: Ցանկում առաջին տեղը զբաղեցրել են մետաղյա տարաներում պահածոյացված լոլիկները: Լոլիկների թթվայնությունը շփվում է մետաղի հետ, որը մեծացնում է վնասակար բիսֆենոլ նյութի կուտակումը: Այն առկա է բոլոր պահածոներում: Երկրորդ տեղում մշակում անցած մսամթերքներն են. դրանցում կան նիտրատներ եւ այլ վնասական նյութեր: Երրորդ տեղում մարգարինն է, որում կան թթուներ, որոնք ունակ են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Այնուհետեւ գալիս է բուսական յուղը որում կա օմեգա-Բ թթուներ, ինչը հանգեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների:Դիետոլոգը վնասակար մթերքների շարքում է դասել նաեւ փափքորնը, աղը, նաեւ մթերքները, որոնցում կան արհեստական քաղցրացնող նյութեր:   Read more

Ժնեւի ավտոսրահը մեկնարկեց

showww 3Այսօր իր դռներն է բացել Ժնեւի միջազգային ավտոսրահը: Ավտոսրահում իրենք արտադրանքն են ներկայացնում աշխարհի 30 երկրների 260 ընկերություններ: Ավտոսրահում սպասվում են ավելի քան 130 պրեմիերաներ: Ամենասպասված նորույթներից է BMW-ի3-րդ դասի Գրան տուրիզմո հեչբեքը: Մեկ այլ գերմանական ավտոարտադրող` Audi-ն բերելու է S3 հինգդռնանի հեչբեքը, իսկ Mercedes-ը` A-դասի ամենահզոր տարբերակը: Volkswagen-ը ներկայացնելու է Cross Up!-ի նոր մոդելը, Volvo-ն` միանգամից վեց նորացվածմոդելներ, Alfa Romeo-ն` 4C սպորտային կուպեն, Skoda-ն` Օկտավիա-ի ունիվերսալ տարբերակը: Իր նոր, համեմատաբար թանկ մեքենան կառաջարկի իտալական Ferrari-ն: F150 մոդելը կարժենա 1,2 մլն եվրո, սակայն 499 օրինակով արտադրվող մակնիշի բոլոր մեքենաներն արդեն վաճառվել են: Գրեթե նույնքան արժե 810-ձիաուժանոց McLaren P1-ը: Իսկ Rolls-Royce-ը ներկայացնելու է իր նոր մոդելը` Wraith կուպեն, որի մասին քիչ տեղեկություն կա: Bentley-ն կցուցադրի Continental Flying Spur նորացված սեդանը: Նորույթներ ունեն նաեւ աշխարհահռչակ Aston Martin, Bugatti, Lamborghini, Maserati, Porsche ընկերությունները: Ավտոսրահը կաշխատի մարտի 7-ից 17-ը:   Read more

ԱՄՆ տնտեսությունը չափավոր զարգանում է

dph 8ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է չափավոր տեմպերով: Այս մասին է վկայում Դաշնային պահուստային համակարգի հրապարակած զեկույցը: ԴՊՀ հետազոտությունը վերաբերում է 2013-ի առաջին երկու ամիսների տվյալներին: Այդ հատվածում տնտեսական աճի տեմպերը եղել են աննշան, սակայն շոշափելի՝ բանկային 12 տարածաշրջաններից 10-ում, որոնց երկիրը բաժանված է պահուստային համակարգի սխեմայում: Բացառություն են կազմել միայն Բոստոնի եւ Չիկագոյի շրջանները, որոնք իրենց մեջ ներառում են ընդհանուր առմամբ 11 նահանգ: Այնտեղ տնտեսությունը զարգացել է ավելի դանդաղ տեմպերով: Ինչպես սպասվում է՝ Չիկագոյի շրջանում տնտեսական ակտիվությունը կարող է բավական թույլ լինել առաջին 6 ամիսներին: Սակայն երկրորդ կիսամյակում, մասնագետների գնահատականներով, իրադրությունն այնտեղ պետք է փոխվի դեպի լավը: Ինչպես նշվում է զեկույցում, տարածաշրջանների մեծ մասում տարվա սկզբին նկատվում է սպառողական ծախսերի ընդլայնում:   Read more

Մեծ թատրոնի մենակատարին կալանավորել են

bolshoy 5Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը կալանավորել է Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակման մեջ մեղադրվող մենապարող Պավել Դմիտրիչենկոյին, նախկինում ավազակության համար դատապարտված Յուրի Զարուցկուն եւ վարորդ Անդրեյ Լիպատովին: Դատական նիստում Պավել Դմիտրիչենկոն հայտարարել է, թե իր ծանոթին պատմել էր թատրոնում ունեցած խնդիրների մասին, վերջինս առաջարկել էր ծեծել Ֆիլինին, բայց ինքը վրդովվել է: Պարողի փաստաբանը հայտարարել է, թե Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը եղել է Զարուցկու անձնական նախաձեռնությամբ: Քննիչի առաջարկին` ներողություն խնդրել բալետմեյստերից, Դմիտրիչենկոն տարակուսել է. -Ինչի՞ համար: Մենապարողը պատմել է, թե Ֆիլինը խլում էր գումարները արտիստների մի մասից եւ տալիս ուրիշներին: Նա նաեւ խոստացել է պատմել այլ ֆինանսական մեքենայությունների մասին: Նշենք, որ Մոսկվայի Մեծ թատրոնի բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին` ուշ երեկոյան: Չարագործը նրա դեմքին ծծմբաթթու էր լցրել: Ներկայումս Ֆիլինը բուժվում է Գերմանիայում: Նա աչքերի եւ դեմքի տասնյակ վիրահատությունների է ենթարկվել:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel