Created on Friday, 08 March 2013 01:22 Written by AMGA TV
Ամերիկացի դիետոլոգ Ջերեդ Քոհը կազմել է մարդու համար ամենավնասակար եւ վտանգավոր մթերքների ցանկը: Ցանկում առաջին տեղը զբաղեցրել են մետաղյա տարաներում պահածոյացված լոլիկները: Լոլիկների թթվայնությունը շփվում է մետաղի հետ, որը մեծացնում է վնասակար բիսֆենոլ նյութի կուտակումը: Այն առկա է բոլոր պահածոներում: Երկրորդ տեղում մշակում անցած մսամթերքներն են. դրանցում կան նիտրատներ եւ այլ վնասական նյութեր: Երրորդ տեղում մարգարինն է, որում կան թթուներ, որոնք ունակ են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Այնուհետեւ գալիս է բուսական յուղը որում կա օմեգա-Բ թթուներ, ինչը հանգեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների:Դիետոլոգը վնասակար մթերքների շարքում է դասել նաեւ փափքորնը, աղը, նաեւ մթերքները, որոնցում կան արհեստական քաղցրացնող նյութեր: