Logo

Articles

Գլենդելում հային ձերբակալել են թմրանյութի համար

GLENN 7Գլենդելում` մեքենան թմրանյութի ազդեցության տակ վարելու համար 30-ամյա մի հայ է ձերբակալվել: Տղամարդը շատ էր շտապում հասնելու Narcotics Anonymous հանդիպմանը։

 Ոստիկանները Foothill (210) եւ Glendale (2) մայրուղիների խաչմերուկում կանգնեցրել են Արսեն Գալստյանին, ում մեքենան անկանոն է շարժվել: Գալստյանը ներողություն է խնդրել  երթեւեկելու համար, եւ հայտնել, թե բջջայինն էր գցել: Գալստյանը, ով նախկինում ձերբակալված է եղել թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով, հավելել է, թե ուշանում էր անոնիմ թմրամոլների հանդիպումից: Ոստիկանները, սակայն նկատել են, թե նա նյարդայնանում է, ատամները փչացած են, իսկ մատների ծայրերը կոշտացած եւ այրված են, ինչպես լինում է մետամֆետիամին օգտագործող թմրամոլների մոտ: Թեսթից հետո Գալստյանին ձերբակալել են: Բանտում ոստիկանները հայտնաբերել են, թե Գալստյանը գուլպայի մեջ թմրանյութ է պահում: Նրան նաեւ բանտ թմրանյութ անցկացնելու մեղադրանք է առաջադրվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.