Logo

Articles

Պենտագոնը պաշտպանվելու հատուկ թիմեր է ստեղծում

cyberrr 5Արտերկրի կիբերհարձակումներից դաշնային կառավարության, ամերիկյան զորքերի եւ ազգային ենթակառուցվածքի պաշտպանության համար Պենտագոնը ստեղծում է 30 հատուկ թիմ: Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարության ղեկավար, գեներալ Քիթ Ալեքսանդրը:

Նման որոշում է ընդունվել, քանի որ պետական հաստատությունների եւ խոշոր ընկերությունների տեղեկատվական համակարգերը սկսել են հաճախակի ենթարկվել կոտրվելուն, իսկ կենսական նշանակության օբյեկտները շարքից հանելու սպառնալիքը դառնում է ավելի իրատեսական: Զինված ուժերի հարցերով Սենատի հանձնաժողովում ելույթի ժամանակ Ալեքսանդրը նշել է, որ ներկայումս այլ երկրներից կողմից լայնամասշտաբ կիբերհարձակում հազիվ թե սպասելի է, քանի որ նրանք գիտեն, որ կիբերհարձակման աղբյուրը կարող է հայտնաբերվել եւ ենթարկվել պատասխան կոշտ միջոցառումների: Ըստ նրա, կիբերհարձակման մեթոդները ակտիվ զարգանում են եւ վաղ թե ուշ կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումների ձեռքում, որոնք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի ԱՄՆ-ին առավելագույն վնաս պատճառելու համար: ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջեյմս Քլապըրն էլ կարծում է` կիբերհարձակումներն ու կայքերը կոտրելը ներկայումս ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը: Քլապըրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բախվում է նոր պոտենցիալ վտանգների հետ, որոնք կապված են համակարգչային տեխնոլոգիաների արագ զարգացման հետ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.