Logo

Articles

Ոստիկանը վառվող մեքենայից դուրս է բերել վարորդին

Created on Thursday, 14 March 2013 14:19 Written by AMGA TV

burnn 5Ոստիկանական մեքենայի տեսախցիկն արձանագրել է դրամատիկ պահը, երբ ոստիկանության սպան անմարդկային ջանքեր է գործադրում այրվող մեքենայից ուշագնաց վարորդին դուրս բերելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի Դե Մոյն քաղաքում: Սպա Զաք ՄքԴաուելը, տեսնելով այրվող մեքենան, մոտեցել է, կոտրել դուռը եւ մի քանի փորձից դուրս բերել 18-ամյա Իըն Վասեսքուքին: Վերջինս կորցրել էր մեքենայի կառավարումը եւ բախվել եկեղեցու ավտոկայանատեղի պատին: Եթե ոստիկանը փոքր-ինչ ուշանար, դեռահասի կյանքը հնարավոր չէր լինի փրկել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ այժմ գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում: Ապաքինվելուց հետո երիտասարդին մեղադրանք  կարող է առաջադրվել մեքենան  ձյան վրա շրջանաձեւ վարելու եւ օդորակիչ սարքին հարվածելու համար, որի արդյունքում մեքեանան սկսել է այրվել։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.