A+ A A-

21 October 2013

Հրշեջին մեղադրանք չի առաջադրվի

airl 5Հրշեջ ծառայության աշխատակցին, ով մեղադրվում է հուլիսի 6-ին Սան Ֆրանցիսկոյում Բոինգ 777-200 ինքնաթիռի ուղեւորուհուն վրաերթի ենթարկելու մեջ, մեղադրանք չի առաջադրվի եւ նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Սան Մաթեո քաունթիի դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Չինաստանի քաղաքացու մահվան փաստով: Դատախազի խոսքով, քննությունը ցույց է տվել, որ աղջկա մահը վրա է հասել դժբախտ պատահարի հետեւանքով: -Սան Ֆրանցիսկոյի հրշեջները պոտենցիալ վտանգավոր պայմաններում արել են հնարավորը հարյուրավոր մարդկանց փրկության համար: Տվյալ միջադեպը քրեական հետապնդման պատճառ չի դառնա, ասել է դատախազը: Հիշեցնենք, որ Asiana Airlines ընկերության ինքնաթիռը հուլիսի 6-ին վթարային վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում: Բոինգը բախվել էր գետնին, պոկվել էր պոչամասը: Չորս անձի հարվածից դուրս էր նետել: 16-ամյա աղջիկը մահացել էր ոչ թե անկումից, այլ օգնության շտապող հրշեջ մեքենայի վրաերթի հետեւանքով: Վարորդը չէր նկատել գետնին ընկած աղջկան: Սեուլից ժամանած ինքնաթիռում 307 մարդ էր եղել, երեքը զոհվել էին, 182-ը վիրավորվել:  Read more

21 October 2013

Օբաման կոչ է արել քննարկել խնդիրները

hanr 4ԱՄՆ նախագահ Բարաք հայտարարել է, թե դեմոկրատներն ու հանրապետականներն այժմ կարող են աշխատել երեք ոլորտներում: Իր ամենշաբաթյա ուղերձում Օբաման ասել է, թե այժմ, երբ կառավարական հաստատությունները կրկին աշխատում են եւ դեֆոլտի սպառնալիքը հեռացված է, երկու կուսակցությունները պետք է նստեն եւ քննարկեն` ինչպես հավասարակշռել բյուջեն, որ ամերիկյան տնտեսությունը շարունակի աճել, իսկ պարտքը` շարունակի նվազել: Օբաման շեշտել է, որ կա եւս մեկ ոլորտ, որտեղ երկու կուսակցությունների ներկայացուցիչները կարող են միասին աշխատել` դա չգործող ներգաղթի համակարգի բարեփոխումն է: Նա նշել է, թե Սենատն արդեն ընդունել է օրինագիծը, որն արժանացել է թե դեմոկրատների, թե հանրապետականների հավանությանը, եւ այժմ Ներկայացուցիչների պալատի հերթն է նույնն անելու: Երրորդ ոլորտը, որտեղ կուսակցությունները կարող են միասին առաջընթացի հասնել, ֆերմերների աջակցության օրինագիծն է, որը կօգնի երեխաներին եւ չափահասներին բարդ ժամանակներում եւ գյուղատնտեսական համայնքներին զարգանալու հնարավորություն կտա: Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձով հանդես է եկել Վըրջինիա նահանգի գլխավոր դատախազ Քեն Քուչընելին, ով հայտարարել է, թե առողջապահական ապահովագրության օրինագիծը, մարտահրավեր է բոլոր այն ազատություններին, որոնց հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը: Քուչընելին առաջադրվել է Վըրջինիայի նահանգապետի պաշտոնում, կարծում է, թե օրինագիծը դաշնային իշխանության չարաշահում է: Read more

21 October 2013

Հանրապետական սենատորին սպառնացել են

ted 5Իրավապահները հետաքննում են հանրապետական սենատոր Թեդ Քրուզի հասցեին ուղղված սպառնալիքները: Նա կարող է դառնալ 2016-ի նախագահական ընտրությունների թեկնածու, իսկ այս տարի առանձնացել է առողջապահության բարեփոխումների եւ բյուջեի ընդունման դիմակայության ակտիվ մասնակցությամբ: Հետաքննությունը կապված է որպես նախկին զինծառայող ներկայացող ոմն Տրոյ Գիլմորի՝ Twitter-ի միկրոբլոգի գրառումների հետ: Նա հրապարակել է Հյուսթընում բնակվող սենատըրի տան հասցեն եւ մի քանի գրառումներ, մասնավորապես այն մասին, որ Քրուզին պետք է իմաստության դաս տալ: Սենատըրի ներկայացուցիչը նշել է, որ իրենք այդ մասին ծանուցել են իրավապահներին: Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննում է գործը: Read more

21 October 2013

Գեներալն ու իր տեղակալը հրաժարական կտան


nnn 3ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քիթ Ալեքսանդըրը եւ նրա տեղակալն առաջիկա ամիսներին հրաժարական կտան: Այս քայլը կարող է հնարավորություն ընձեռել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերակազմավորել գործակալությունը, որի գործառույթների մեջ մտնում է մասնավորապես գաղտնալսումը: Ալեքսանդըրը պաշտոնից հեռանալու մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի 2014 թ. մարտ-ապրիլ ամիսներին, իսկ նրա տեղակալ հրաժարական կտա մինչեւ տարեվերջ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, թե Քիթ Ալեքսանդըրի հրաժարականը կապված չէ էդվըրդ Սնոդենի գործի հետ եւ պարտադիր բնույթ չի կրում: -Մենք կարող ենք հաստատել, որ մի քանի շաբաթ առաջ գեներալ Ալեքսանդըրը նախագահին հայտնել է 2014-ի գարնանը պաշտոնը լքելու իր մտադրության մասին,- ասել է Բարաք Օբամայի մամուլի քարտուղարը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel