Logo

Articles

Օբաման կոչ է արել քննարկել խնդիրները

hanr 4ԱՄՆ նախագահ Բարաք հայտարարել է, թե դեմոկրատներն ու հանրապետականներն այժմ կարող են աշխատել երեք ոլորտներում: Իր ամենշաբաթյա ուղերձում Օբաման ասել է, թե այժմ, երբ կառավարական հաստատությունները կրկին աշխատում են եւ դեֆոլտի սպառնալիքը հեռացված է, երկու կուսակցությունները պետք է նստեն եւ քննարկեն` ինչպես հավասարակշռել բյուջեն, որ ամերիկյան տնտեսությունը շարունակի աճել, իսկ պարտքը` շարունակի նվազել: Օբաման շեշտել է, որ կա եւս մեկ ոլորտ, որտեղ երկու կուսակցությունների ներկայացուցիչները կարող են միասին աշխատել` դա չգործող ներգաղթի համակարգի բարեփոխումն է: Նա նշել է, թե Սենատն արդեն ընդունել է օրինագիծը, որն արժանացել է թե դեմոկրատների, թե հանրապետականների հավանությանը, եւ այժմ Ներկայացուցիչների պալատի հերթն է նույնն անելու: Երրորդ ոլորտը, որտեղ կուսակցությունները կարող են միասին առաջընթացի հասնել, ֆերմերների աջակցության օրինագիծն է, որը կօգնի երեխաներին եւ չափահասներին բարդ ժամանակներում եւ գյուղատնտեսական համայնքներին զարգանալու հնարավորություն կտա: Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձով հանդես է եկել Վըրջինիա նահանգի գլխավոր դատախազ Քեն Քուչընելին, ով հայտարարել է, թե առողջապահական ապահովագրության օրինագիծը, մարտահրավեր է բոլոր այն ազատություններին, որոնց հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը: Քուչընելին առաջադրվել է Վըրջինիայի նահանգապետի պաշտոնում, կարծում է, թե օրինագիծը դաշնային իշխանության չարաշահում է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.