Logo

Articles

Հանրապետական սենատորին սպառնացել են

ted 5Իրավապահները հետաքննում են հանրապետական սենատոր Թեդ Քրուզի հասցեին ուղղված սպառնալիքները: Նա կարող է դառնալ 2016-ի նախագահական ընտրությունների թեկնածու, իսկ այս տարի առանձնացել է առողջապահության բարեփոխումների եւ բյուջեի ընդունման դիմակայության ակտիվ մասնակցությամբ: Հետաքննությունը կապված է որպես նախկին զինծառայող ներկայացող ոմն Տրոյ Գիլմորի՝ Twitter-ի միկրոբլոգի գրառումների հետ: Նա հրապարակել է Հյուսթընում բնակվող սենատըրի տան հասցեն եւ մի քանի գրառումներ, մասնավորապես այն մասին, որ Քրուզին պետք է իմաստության դաս տալ: Սենատըրի ներկայացուցիչը նշել է, որ իրենք այդ մասին ծանուցել են իրավապահներին: Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննում է գործը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.