Logo

Articles

Գեներալն ու իր տեղակալը հրաժարական կտան


nnn 3ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քիթ Ալեքսանդըրը եւ նրա տեղակալն առաջիկա ամիսներին հրաժարական կտան: Այս քայլը կարող է հնարավորություն ընձեռել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերակազմավորել գործակալությունը, որի գործառույթների մեջ մտնում է մասնավորապես գաղտնալսումը: Ալեքսանդըրը պաշտոնից հեռանալու մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի 2014 թ. մարտ-ապրիլ ամիսներին, իսկ նրա տեղակալ հրաժարական կտա մինչեւ տարեվերջ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, թե Քիթ Ալեքսանդըրի հրաժարականը կապված չէ էդվըրդ Սնոդենի գործի հետ եւ պարտադիր բնույթ չի կրում: -Մենք կարող ենք հաստատել, որ մի քանի շաբաթ առաջ գեներալ Ալեքսանդըրը նախագահին հայտնել է 2014-ի գարնանը պաշտոնը լքելու իր մտադրության մասին,- ասել է Բարաք Օբամայի մամուլի քարտուղարը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.