Logo

Articles

Հրշեջին մեղադրանք չի առաջադրվի

airl 5Հրշեջ ծառայության աշխատակցին, ով մեղադրվում է հուլիսի 6-ին Սան Ֆրանցիսկոյում Բոինգ 777-200 ինքնաթիռի ուղեւորուհուն վրաերթի ենթարկելու մեջ, մեղադրանք չի առաջադրվի եւ նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Սան Մաթեո քաունթիի դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Չինաստանի քաղաքացու մահվան փաստով: Դատախազի խոսքով, քննությունը ցույց է տվել, որ աղջկա մահը վրա է հասել դժբախտ պատահարի հետեւանքով: -Սան Ֆրանցիսկոյի հրշեջները պոտենցիալ վտանգավոր պայմաններում արել են հնարավորը հարյուրավոր մարդկանց փրկության համար: Տվյալ միջադեպը քրեական հետապնդման պատճառ չի դառնա, ասել է դատախազը: Հիշեցնենք, որ Asiana Airlines ընկերության ինքնաթիռը հուլիսի 6-ին վթարային վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում: Բոինգը բախվել էր գետնին, պոկվել էր պոչամասը: Չորս անձի հարվածից դուրս էր նետել: 16-ամյա աղջիկը մահացել էր ոչ թե անկումից, այլ օգնության շտապող հրշեջ մեքենայի վրաերթի հետեւանքով: Վարորդը չէր նկատել գետնին ընկած աղջկան: Սեուլից ժամանած ինքնաթիռում 307 մարդ էր եղել, երեքը զոհվել էին, 182-ը վիրավորվել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.