amga.tv

Switch to desktop Register Login

18 December 2012

Մահացու հրդեհ Խարկովում

khark 5Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնական Մոսկովյան պողոտայի 16-հարկանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է երեք հասուն մարդ եւ մեկ տարեկան մի երեխա: Մեծահասակները զոհվել են պայթյունից հետո 10-րդ հարկից ցած նետվելու հետեւանքով: Պայթյունը որոտացել է շենքի հենց 10-րդ հարկի բնակարաններից մեկում: Մեկ տարեկան երեխան զոհվել է հիվանդանոցի ճանապարհին: Ոստիկանների նախնական վարկածով, բնակարաններից մեկում գազի բալոն է պայթել, որի ալիքից փլվել են բետոնե պատնեշները: Այրվել է 5 բնակարան, բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում: Հզոր պայթյունի ձայնը լսվել է նաեւ հարեւան փողոցներում: Կրակը վայրկենապես տարածվել է եւ մինչ հրշեջների ժամանելն արդեն այրվել են երեք՝ 9-11-րդ հարկերը: Ականատեսների վկայությամբ, երեխան գրկին ամուր սեղմած կինը վայր է ընկել մեջքի վրա, որպեսզի հարվածն ընդունի իր վրա եւ փրկի երեխային, սակայն վերջինիս եւս փրկել չի հաջողվել:   Read more

Վեցամյա գյումրեցին հրդեհից փրկել է քույրերին

lininak 5Դեկտեմբերի 15-ին արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրիում. կեսօրին անսպասելի եւ ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթեւան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 եւ 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Շիրակ կենտրոն-ի փոխանցմամբ, ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետեւ խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարեւաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են: Տնակն ամբողջ գույքի եւ անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել է: Այս անօթեւան ընտանիքը հաշվառված չէ պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, ուստի երբեւէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայումս նրանք գիշերում են հարազատներից մեկի նեղլիկ տնակում:  Read more

Իրանական ավտոբուսը վթարվել է

irab 5Դեկտեմբերի 15-ին, երեկոյան Երեւան - Մեղրի ավտոճանապրհի 355-րդ կմ-ում` Արեւիկ գյուղի հատվածում մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել գետը: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սկանիա մակնիշի իրանական պետհամարանիշով մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել գետը: Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տեղի բնակիչների հետ համատեղ ավտոբուսից դուրս են բերել Հայաստանի եւ Իրանի 22 քաղաքացիների, ովքեր, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մեղրի եւ Ագարակ քաղաքի հիվանդանոցներ: Հրշեջ-փրկարարները ավտոբուսից դուրս են բերել Իրանի քաղաքացի, 23-ամյա Մեհդաթ Սեիդ Նաջաթի դին եւ հանձնել իրանական կողմին: Բժիշկները Իրանի երկու քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության եւ բավարար:   Read more

Գլենդելում մահացած տղամարդը հայ էր

avt 5Գլենդելում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով դեկտեմբերի 10-ին մահացել է միկրոավտոբուսի տակ ընկնելու հետեւանքով: Նա 83-ամյա Գուրգեն Անուշյանն է: Լոս Անջելեսի շրջանի քննիչները հինգշաբթի օրը հայտարարել էին, որ փորձաքննություն են անցկացնելու՝ վնասվածքների բնույթը պարզելու համար, որոնք հանգեցրել են հետիոտնի մահվան: Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, Գլենդելի բնակիչ Գուրգեն Անուշյանի մահն արձանագրվել է Գլենդելի բժշկական կոնտրոնում, որտեղ նրան տեղափոխել էին վթարից հետո: Անուշյանը փողոցն անցնելիս է եղել դրա համար չնախատեսված վայրով, երբ նրան հարվածել է 40-ամյա Սանա Հուսեյնն՝ իր միկրոավտոբուսով: Վերջինս դեպքի վայրից չի փախել: Անուշյանի մահը այս տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Գլենդելում վրաերթի հետեւանքով մարդ է մահանում: Նախորդ տարի եւս մեկ նման դեպք է գրանցվել, որի հետեւանքով մահացել էր Գլենդելի բնակիչ 70-ամյա Տոնյա Կիսիշվիլին:  Read more

Հայ ամուսինը սպանել է նախկին կնոջը

tara 4Տարզանայում հայուհին սպանվել է նախկին ամուսնու հետ վեճի հետեւանքով: Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը, 4500 Vanalden Avenue հասցեում, երեկոյան ժամը 7:20-ի սահմաններում: Ոստիկանության լեյտենանտն Թերեսա Ուոլլինը հայտնել է, որ 51-ամյա Ազնիվ Մեգըրյանը եւ 49-ամյա Մայքլ Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել վեճի ընթացքում, որին մասնակցել էր Ազնիվի նախկին ամուսինը՝ 59-ամյա Հրանտ Մեգըրյանը: Հրանտ Մեգըրյանը ձերբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից: Մեգըրյանը մնացել է դեպքի վայրում եւ կալանավորվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել սպանության եւ մահափորձի առիթով, գրավի չափը կազմել է մեկ միլիոն դոլար: Ազնիվ Մեգըրյանը հիվանդանոցում մահացել է, Մայքլ Քարվըրի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Read more

Երիտասարդը սպանել էր իր տատիկին

Grandma 7Սան Ֆերնանդո Հովտի 22-ամյա բնակչին կալանավորել են` նրան մեղադրելով իր տատիկին բարբիքյուի պատառաքաղով սպանելու մեջ: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության տվյալներով, ահազանգը ստացվել է երեկ առավոտյան` ժամը 9-ին, 11 100 Rincon Avenue հասցեից: Կասկածյալը, ում անունը չի հաղորդվում, տատի եւ պապի հետ ապրում էր նույն տանը եւ շաբաթ գիշերը վիճել է տատիկի հետ: Կիրակի առավոտյան, երբ պապը բացակայել է, նա սպանել է տատուն: Կինը մահացել է տեղում, իսկ հանցագործը փախուստի չի դիմել եւ առանց դիմադրելու հանձնվել է ոստիկաններին:   Read more

Կրակոցներ առեւտրի կենտրոնում

shooot 5Կալիֆոռնիայի Նյուփորթ-Բիչ քաղաքում զենքի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել Fashion Island mall առեւտրի կենտրոնի Macy's հանարախանութի մոտ բաց կայանատեղիում։ Անսպասելորեն մի տղամարդ չորս կողմը կրակ է արձակել, նա մոտ 50 կրակոց է արձակել: Տարածքում գտնվող մի քանի տասնյակ մարդիկ խուճապահար փախուստի են դիմել, թաքցրել երեխաներին: Բարեբախտաբար եւ զարմանալիորեն ոչ ոք անգամ աննշան վնասվաք չի ստացել, թեպետ հանցագործը կրակել է մարդկանց ուղղությամբ: Առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները փակել են դռները եւ գրեթե կես ժամ այցելուներին թույլ չեն տվել դուրս գալ` անվտանգության նկատառումներից ելնելով: Իրավապահներին հաջողվել է վնասազերծել եւ բռնել հանցագործին։ Ներկայումս պարզվում են հանցագործի դրդապատճառները, Հանցագործը Գարդեն Գրովի 42- ամյա բնակիչ Մարկոս Սարինանա Գուրոլան է եղել։ Ոստիկանները խուզարկել են առեւտրի կենտրոնը, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Մարկոս Գուրոլային տեղափոխել են Օրանջ շրջանի բանտ, որտեղ նրան մեղադրանք են առաջադրել: Պարզվում է, որ նա իրավապահ համակարգի աշխատակից է, աշխատում է Անվտանգության եւ հետաքննության ծառայությունների բյուրոյում, իսկ արտոնագիրն ավարտվում է եկող տարվա հունվարին:   Read more

Քանզըսում երկու ոստիկան է սպանվել

pol 4Քանզըս նահանգում զինված հանցագործը երկու ոստիկան է սպանել եւ թաքնվել է։ 50-ամյա կապրալ Դեյվիդ Գոգիանն եւ ոստիկանության սպա Ջեֆ Աթըրլին սպանվել են Նահանգի մայրաքաղաք Թոպիկայում՝ մթերային խանութի մոտ։

Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել խանութի մոտ կասկածելի մեքենայի հայտնվելու մասին եւ որոշում է ստուգել այն։ Ինչպես պարզվել է՝ ղեկին նստած էր լավ զինված 22-ամյա երիտասարդ՝ Դեյվիդ Թիսքարինո անունով, որը եւ կրակ է բացել։ Ոստիկանը, որը փորձել է կանգնեցնել մեքենան՝ օգնություն է կանչել: Հանցագործության վայր հասած Գոգիանը եւ Աթըրլին վիրավորվում են՝ գլխի հատվածում փափուշտի հարվածներից։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։ Սպանվածների գործընկերներին ավելի ուշ հաջողվում է գտնել լքված Toyota Camry մեքենան, որից կրակ էր բացել հանցագործը, սակայն Թիսքարինոյին հաջողվել էր փախչել: Ոստիկանությունը այսօր առավոտյան հատնաբերել է նրան դեպքի վայրից մեկ մղոն հեռավորության վրա ինչ որ տանը, ոստիկանների նրան պահանջել են հանձնվել բայց ապարդյունՈստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, Թիսքարինոն կրակ է բացել, ոստիկանները դիմել են պատասխան կրակոցի արդյունքում հացագործը սպանվել է։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version