Logo

Articles

Իրանական ավտոբուսը վթարվել է

Created on Tuesday, 18 December 2012 03:54 Written by AMGA TV

irab 5Դեկտեմբերի 15-ին, երեկոյան Երեւան - Մեղրի ավտոճանապրհի 355-րդ կմ-ում` Արեւիկ գյուղի հատվածում մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել գետը: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սկանիա մակնիշի իրանական պետհամարանիշով մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել գետը: Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տեղի բնակիչների հետ համատեղ ավտոբուսից դուրս են բերել Հայաստանի եւ Իրանի 22 քաղաքացիների, ովքեր, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մեղրի եւ Ագարակ քաղաքի հիվանդանոցներ: Հրշեջ-փրկարարները ավտոբուսից դուրս են բերել Իրանի քաղաքացի, 23-ամյա Մեհդաթ Սեիդ Նաջաթի դին եւ հանձնել իրանական կողմին: Բժիշկները Իրանի երկու քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության եւ բավարար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.