Logo

Articles

Քանզըսում երկու ոստիկան է սպանվել

pol 4Քանզըս նահանգում զինված հանցագործը երկու ոստիկան է սպանել եւ թաքնվել է։ 50-ամյա կապրալ Դեյվիդ Գոգիանն եւ ոստիկանության սպա Ջեֆ Աթըրլին սպանվել են Նահանգի մայրաքաղաք Թոպիկայում՝ մթերային խանութի մոտ։

Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել խանութի մոտ կասկածելի մեքենայի հայտնվելու մասին եւ որոշում է ստուգել այն։ Ինչպես պարզվել է՝ ղեկին նստած էր լավ զինված 22-ամյա երիտասարդ՝ Դեյվիդ Թիսքարինո անունով, որը եւ կրակ է բացել։ Ոստիկանը, որը փորձել է կանգնեցնել մեքենան՝ օգնություն է կանչել: Հանցագործության վայր հասած Գոգիանը եւ Աթըրլին վիրավորվում են՝ գլխի հատվածում փափուշտի հարվածներից։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։ Սպանվածների գործընկերներին ավելի ուշ հաջողվում է գտնել լքված Toyota Camry մեքենան, որից կրակ էր բացել հանցագործը, սակայն Թիսքարինոյին հաջողվել էր փախչել: Ոստիկանությունը այսօր առավոտյան հատնաբերել է նրան դեպքի վայրից մեկ մղոն հեռավորության վրա ինչ որ տանը, ոստիկանների նրան պահանջել են հանձնվել բայց ապարդյունՈստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, Թիսքարինոն կրակ է բացել, ոստիկանները դիմել են պատասխան կրակոցի արդյունքում հացագործը սպանվել է։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.