Logo

Articles

Գլենդելում մահացած տղամարդը հայ էր

avt 5Գլենդելում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով դեկտեմբերի 10-ին մահացել է միկրոավտոբուսի տակ ընկնելու հետեւանքով: Նա 83-ամյա Գուրգեն Անուշյանն է: Լոս Անջելեսի շրջանի քննիչները հինգշաբթի օրը հայտարարել էին, որ փորձաքննություն են անցկացնելու՝ վնասվածքների բնույթը պարզելու համար, որոնք հանգեցրել են հետիոտնի մահվան: Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, Գլենդելի բնակիչ Գուրգեն Անուշյանի մահն արձանագրվել է Գլենդելի բժշկական կոնտրոնում, որտեղ նրան տեղափոխել էին վթարից հետո: Անուշյանը փողոցն անցնելիս է եղել դրա համար չնախատեսված վայրով, երբ նրան հարվածել է 40-ամյա Սանա Հուսեյնն՝ իր միկրոավտոբուսով: Վերջինս դեպքի վայրից չի փախել: Անուշյանի մահը այս տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Գլենդելում վրաերթի հետեւանքով մարդ է մահանում: Նախորդ տարի եւս մեկ նման դեպք է գրանցվել, որի հետեւանքով մահացել էր Գլենդելի բնակիչ 70-ամյա Տոնյա Կիսիշվիլին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.