Logo

Articles

Վեցամյա գյումրեցին հրդեհից փրկել է քույրերին

lininak 5Դեկտեմբերի 15-ին արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրիում. կեսօրին անսպասելի եւ ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթեւան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 եւ 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Շիրակ կենտրոն-ի փոխանցմամբ, ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետեւ խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարեւաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են: Տնակն ամբողջ գույքի եւ անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել է: Այս անօթեւան ընտանիքը հաշվառված չէ պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, ուստի երբեւէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայումս նրանք գիշերում են հարազատներից մեկի նեղլիկ տնակում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.