A+ A A-

17 October 2012

Կարաջիչը պահանջում է խրախուսել իրեն

karajich 9Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը հայտարարել է, թե իրեն հարկավոր է խրախուսել պատերազմի կանխմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին նա ասել է նախկին Հարավսլավիայի համար միջազգային դատարանի անդամների առջեւ: Երեկ Կարաջիչը դատարանում ներկայացրել է իր անմեղության ապացույցները: -Ես ոչ թե մեղադրանքի եմ արժանի, այլ խրախուսանքի այն ամեն լավի համար, ինչ արել եմ: Ես հնարավոր ամեն ինչ արել եմ պատերազմից խուսափելու եւ մարդկային տառապանքները նվազեցնելու համար,-ասել է Կարաջիչը դատարանում: Նրա խոսքով՝ ինքը քանիցս կանգնեցրել է բոսնիացի սերբերին, որոնք մոտ էին հաղթանակին, ինչպես նաեւ փորձել է հաշտություն կնքել հակառակորդի հետ եւ պահպանել է միջազգային իրավունքի նորմերը: Կարաջիչը հավաստիացրել է, որ պատերազմի զոհերի իրական թիվը երեք-չորս անգամ պակաս է հայտարարվածից, եւ կարծիք է հայտնել, որ ժամանակի ընթացքում ճշմարտությունը կհաղթի, իսկ քարոզչությանը չեն հավատա: Կարաջիչը նաեւ հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ որեւէ մեկ ուրիշը չէր կարող կանխագուշակել, որ պատերազմի ժամանակ ցեղասպանություն կիրականացվի: Ռադովան Կարաջիչը մեղադրվում է 1992-1995թթ. բոսնիական պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեջ: Մասնավորապես, նրան համարում են 1995թ. Սրեբրենիցայում իրականացված սպանդի կազմակերպիչը, որի ընթացքում զոհվեց գրեթե 8 հազար մուսուլման: Ընդհանուր առմամբ Կարաջիչին ներկայացվել է 10 կետից բաղկացած մեղադրանք: Ռադովան Կարաջիչը 67 տարեկան է: Նա ձերբակալվել է 2008թ., մինչ այդ մոտ 13 տարի թաքնվում էր արդարադատությունից: Read more

Հոլանդիայում թանկարժեք նկարներ են գողացել

nkkk 4Ռոտերդամի Kunsthal գեղարվեստական թանգարանից հոկտեմբերի 16-ին 7 նկար են գողացել: Ռոտերդամի ոստիկանության ներկայացուցիչ Պատրիսիա Վեսելսի խոսքով՝ գողերը թանգարան են ներթափանցել գիշերը: Այս պահին կատարվում է կողոպուտի հետաքննություն, ոստիկանությունը փորձում է պարզել, թե հանցագործներն ինչպես են մտել թանգարան եւ որ ժամին: Վեսելսը նաեւ նշել է, որ առայժմ ոստիկանությունը չի ցանկանում հայտնել, թե ինչ նկարներ են գողացել եւ դրանք որքան արժեն: Այդուհանդերձ, հաջողվել է պարզել, որ գողացված նկարների մեջ են Պիկասոյի Առլեկինի գլուխը, Անրի Մատիսի Ընթերցող աղջիկը, Կլոդ Մոնեի Վաթեռլոյի կամուրջը, Պոլ Գոգենի Բաց լուսամուտի մոտ կանգնած կինը եւ այլ նկարիչների կտավները: Ցուցահանդեսը բացել էր Triton Foundation մասնավոր հավաքածուն: Ոստիկանները որոնում են հանցագործներին:   Read more

Անկարգություններ Մեքսիկայում

mexxx 4Մեքսիկայի Միչոական հարավարեւմտյան նահանգի մի քանի քոլեջների ուսանողներ զանգվածային անկարգություններ են սարքել երկրի կրթության բնագավառում կատարվող վերափոխումների պատճառով, ձերբակալվել է 176 մարդ: Նահանգի իշխանությունների փոխանցմամբ, անկարգությունների մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել նահանգում կրթության համակարգի բարեփոխումը, որը ուսուցման ժամկետը երեք տարուց ավելացնում է մինչեւ չորս տարի, ինչպես նաեւ անգլերենի եւ համակարգիչի պարտադիր ուսուցում է սահմանում ապագա դասատուների համար: Իշխանությունների տվյալներով` բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել ոստիկանության 10 աշխատակիցներ: Մոտ 200 մարդուց բաղկացած ուսանողների խումբը բողոքի ակցիա է անցկացրել նահանգի դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատել ավելի վաղ ձերբակալված իրենց ընկերներին: Բացի այդ, ուսանողները փակել են գլխավոր ավտոճանապարհներից մեկը, որն անցնում է Միչոականի վարչական կենտրոնի` Մորելիու քաղաքի միջով: Նույն նպատակով քոլեջների սովորողների դասադուլ է հայտարարված: Իշխանությունները չեն բացառում, որ տեղի ունեցածի հետ կարող է առնչություն ունենալ թմրամաֆիան. ավելի վաղ ուսանողների կողմից գրավված շենքերում կատարված խուզարկությունների ընթացքում գտնվել է տպագիր արտադրանք, որը վերաբերում է նահանգի տարածքում գործող Միչոականի ընտանիքը թմրակարտելի քարոզչությանը:   Read more

Դատապարտյալին մահապատժի են ենթարկել

data 5Հարավային Դակոտայում մահապատժի են ենթարկել դատապարտյալին, ով մեղավոր էր ճանաչվել բանտային հսկիչի սպանության մեջ: 50-ամյա մարդասպան Էրիկ Ռաբըրտը ջանքեր չէր խնայում դատական գործընթացն արագացնելու համար եւ չի ցանկացել բողոքարկել դատավճիռը: Միեւնույն ժամանակ նահանգապետ Դենիս Դաուգըրդը հրաժարվել է ներում շնորհել Ռաբըրտին: -Տվյալ դեպքում հանցագործն ընդունել է իր մեղքը եւ սպառնացել, որ հանցագործություն կկատարի, եթե իր նկատմամբ մահապատիժ չիրականացնեն,- ասել է նահանգապետն ու հավելել. –Սա տխուր օր է մեր նահանգի համար, քանի որ առավելագույն պատժաչափը՝ մահապատիժը եզակի երեւույթ է մեր նահանգի համար եւ կիրառվում է բացառիկ դեպքերում: Մահապատիժն ի կատար է ածվել. Էրիկ Ռաբըրտին մահապատժի են ենթարկել ներարկումների միջոցով:  Read more

Երկու դիակ տանը

youh 6 Նյուհոլլի տներից մեկում երեկ երեկոյան տղամարդու եւ կնոջ դիակներ են գտել: Դեպքը տեղի է ունեցել 24000 Heritage Lane հասցեում: Ժամը 6-ի սահմաններում Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակն ահազանգ է ստացել եւ հասնելով դեպքի վայր իրավապահները գտել են անձանց: Բժիշկները տեղում արձանագրել են նրանց մահը: Ոստիկանությունն առայժմ լրացուցիչ տեղեկությունները չի հայտնել, միայն նշել է, որ մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում: Read more

Էլ Չապոյի դստերը ձերբակալել են

guzman 5Կալիֆոռնիայի եւ Մեքսիկայի սահմանին, Սան Իսիդրո անցակետում ձերբակալվել է Հոակին էլ Չապո Գուզմընի՝ մեքսիկական Սինալոա թմրակարտելի պարագլխի դուստրը: Associated Press-ի փոխանցմամբ, Ալեքսանդրինա Գիզել Գուզմըն Սալազարը ձերբակալվել է ուրբաթ օրը, Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների սահմանային անցակետում, երբ փորձել է մուտք գործել ԱՄՆ ուրիշի անձնագրով: Նրան արդեն խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները նրան Սինալոա կարտելի գործունեության հետ կապերի մեղադրանք եւս կներկայցնեն: Ըստ քննիչների, Գուզման Սալազարը բժիշկ էր աշխատում Գուադալահարայում եւ յոթ ամսական հղի է եղել: Հոակին էլ Չապո Գուզմընը, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության վարկածով՝ համարվում է աշխարհի ամենափնտրվող թմրաբարոնը:   Read more

Չինական Հալոինի զգեստները առգրավել են

halow 4ԱՄՆ-ի իշխանությունները կալանք ենք դրել ավելի քան հազար մանկական մաքսանենգ կոստյումների վրա: 1371 ծովահենային կոստյումներով բեռը Չինաստանից բերվել էր մոտալուտ Հալոուինի տոնի առթիվ եւ նախատեսված էր Վաշինգթըն նահանգի Սիեթլ քաղաքում վաճառելու համար: Զգեստների վրա կալանք է դրվել կոճակներում կապարի բարձր պարունակության պատճառով: Դրա մակարդակն ավելի քան 11  անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելին: Պաշտոնյաների խոսքով՝ ամբողջ խմբաքանակը կոչնչացվի: Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների՝ կոստյումների արժեքը գնահատվում է ավելի քան 10 հազար դոլար: Հալոուինի տոնը նշվում է հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 1-ը՝ Բոլոր սրբերի օրվա նախօրյակին: Այդ օրն ընդունված է դնել դիմակներ եւ հագնել դիմակահանդեսի զգեստներ՝ մարմնավորելով տարբեր պերսոնաժների: Read more

Գուանտանամոյում վերսկսվում է ահաբեկիչների դատավարությունը

guanta 42001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչների գործի լսումը հոկտեմբերի 15-ին վերսկսվել է Գուանտանամոյում ԱՄՆ ռազմական բազայում: Մեկ շաբաթվա ընթացքում կորոշվի գալիք դատի գաղտնիության աստիճանը: Պաշտպանվող կողմը պահանջում է վերանայել սահմանումը, որի համաձայն` դատի ժամանկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող հարցեր վեր հանվել: Փակ լսումների թիվը սահմանափակել պահանջում են նաեւ լրատվամիջոցները: 2009-ին ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը վճռել էր ահաբեկչությունների հավանական կազմակերպիչներին դատել քաղաքացիական դատով, սակայն ավելի ուշ այս որոշումը մեծաթիվ բողոքների պատճառով չեղյալ է համարվել: Նոր դատաքննության առաջին նիստի ընթացում կասկածյալները համագործակցում էին փաստաբանների հետ եւ պատասխանում դատավորի հարցերին՝ ի տարբերություն նախորդ լսումների, երբ նրանք աղոթքներ էին կարդում, չէին լսում թարգմանությունները եւ արհամարհում էին դատավորին: 2011-ին որոշվել էր կասկածյալներին հանձնել ռազմական դատարանին: Նախորդ լսումները տեղի են ունեցել 2012-ի մայիսին եւ տեւել 13 ժամ: Հալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ բին Աթթաշը, Ռամզի Բինալշիբը, Ալի Աբդուլ Ազիզ Ալին եւ Մուստաֆա Ահմեդ ալ-Հավսավին, մեղադրվում են 2976 մարդու սպանության համար: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնումRead more

Դեռահասին մեղադրանք չեն առաջադրի

pick 4Դեռահասը, ով փիքափով վրաերթի էր ենթարկել ութ աշակերտների Հեմեթի միջնակարգ դպրոցի մերձակայքում, քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Քննիչների տվյալներով, Դենիել Կարիյոյի վարած բեռնատարը խնդիրներ է ունեցել արգելակների հետ եւ այդ պատճառով էլ մայիսի 30-ին տեղի էր ունեցել վթարը: ըստ քննիչների, Կարիյոն դանդաղեցրել է ընթացքը, փորձել կանգնեցնել մեքենան, սակայն ապարդյուն: Նրան կարող են մեղադրել միայն եմքենայի անսարք վիճակի համար: Բարեբախտաբար բոլոր ութ տուժածներն էլ ապրում են, թեեւ նրանցից մեկը գլխուղեղի լուրջ ցնցում էր տարել: Read more

Մենինգիտի զոհերի թիվն աճում է

iningit 4ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը հայտնել է, որ մենինգիտի համաճարակից մահացածների թիվն արդեն հասել է 15-ի: Սնկային եզակի մենինգիտից վարակվածների պաշտոնական թիվը 205 է: Այժմ մենինգիտի նոր դեպքեր են հայտնաբերվել եւս 13 նահանգներում, մեծամասամբ Թեննեսի, Միշիգըն եւ Վըրջինիա նահանգներում: Մահացու սնկիկով դեղամիջոցն արտադրվել է Մասչուսեթսում, տեղի իշխանությունները փակել են գործարանը եւ հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: Մահացածները հիմնականում ներարկում են արել մեջքից, իսկ ոտքից եւ մարմնի այլ մասերից ներարկվածները գտնվում են ավելի փոքր ռիսկային խմբումRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel