Logo

Articles

Մենինգիտի զոհերի թիվն աճում է

iningit 4ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը հայտնել է, որ մենինգիտի համաճարակից մահացածների թիվն արդեն հասել է 15-ի: Սնկային եզակի մենինգիտից վարակվածների պաշտոնական թիվը 205 է: Այժմ մենինգիտի նոր դեպքեր են հայտնաբերվել եւս 13 նահանգներում, մեծամասամբ Թեննեսի, Միշիգըն եւ Վըրջինիա նահանգներում: Մահացու սնկիկով դեղամիջոցն արտադրվել է Մասչուսեթսում, տեղի իշխանությունները փակել են գործարանը եւ հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: Մահացածները հիմնականում ներարկում են արել մեջքից, իսկ ոտքից եւ մարմնի այլ մասերից ներարկվածները գտնվում են ավելի փոքր ռիսկային խմբում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.