Logo

Articles

Դեռահասին մեղադրանք չեն առաջադրի

Created on Wednesday, 17 October 2012 00:13 Written by AMGA TV

pick 4Դեռահասը, ով փիքափով վրաերթի էր ենթարկել ութ աշակերտների Հեմեթի միջնակարգ դպրոցի մերձակայքում, քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Քննիչների տվյալներով, Դենիել Կարիյոյի վարած բեռնատարը խնդիրներ է ունեցել արգելակների հետ եւ այդ պատճառով էլ մայիսի 30-ին տեղի էր ունեցել վթարը: ըստ քննիչների, Կարիյոն դանդաղեցրել է ընթացքը, փորձել կանգնեցնել մեքենան, սակայն ապարդյուն: Նրան կարող են մեղադրել միայն եմքենայի անսարք վիճակի համար: Բարեբախտաբար բոլոր ութ տուժածներն էլ ապրում են, թեեւ նրանցից մեկը գլխուղեղի լուրջ ցնցում էր տարել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.