Logo

Articles

Հոլանդիայում թանկարժեք նկարներ են գողացել

Created on Wednesday, 17 October 2012 01:27 Written by AMGA TV

nkkk 4Ռոտերդամի Kunsthal գեղարվեստական թանգարանից հոկտեմբերի 16-ին 7 նկար են գողացել: Ռոտերդամի ոստիկանության ներկայացուցիչ Պատրիսիա Վեսելսի խոսքով՝ գողերը թանգարան են ներթափանցել գիշերը: Այս պահին կատարվում է կողոպուտի հետաքննություն, ոստիկանությունը փորձում է պարզել, թե հանցագործներն ինչպես են մտել թանգարան եւ որ ժամին: Վեսելսը նաեւ նշել է, որ առայժմ ոստիկանությունը չի ցանկանում հայտնել, թե ինչ նկարներ են գողացել եւ դրանք որքան արժեն: Այդուհանդերձ, հաջողվել է պարզել, որ գողացված նկարների մեջ են Պիկասոյի Առլեկինի գլուխը, Անրի Մատիսի Ընթերցող աղջիկը, Կլոդ Մոնեի Վաթեռլոյի կամուրջը, Պոլ Գոգենի Բաց լուսամուտի մոտ կանգնած կինը եւ այլ նկարիչների կտավները: Ցուցահանդեսը բացել էր Triton Foundation մասնավոր հավաքածուն: Ոստիկանները որոնում են հանցագործներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.