Logo

Articles

Էլ Չապոյի դստերը ձերբակալել են

guzman 5Կալիֆոռնիայի եւ Մեքսիկայի սահմանին, Սան Իսիդրո անցակետում ձերբակալվել է Հոակին էլ Չապո Գուզմընի՝ մեքսիկական Սինալոա թմրակարտելի պարագլխի դուստրը: Associated Press-ի փոխանցմամբ, Ալեքսանդրինա Գիզել Գուզմըն Սալազարը ձերբակալվել է ուրբաթ օրը, Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների սահմանային անցակետում, երբ փորձել է մուտք գործել ԱՄՆ ուրիշի անձնագրով: Նրան արդեն խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները նրան Սինալոա կարտելի գործունեության հետ կապերի մեղադրանք եւս կներկայցնեն: Ըստ քննիչների, Գուզման Սալազարը բժիշկ էր աշխատում Գուադալահարայում եւ յոթ ամսական հղի է եղել: Հոակին էլ Չապո Գուզմընը, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության վարկածով՝ համարվում է աշխարհի ամենափնտրվող թմրաբարոնը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.