amga.tv

Switch to desktop Register Login

July 2016

30 July 2016

Թուրքիայում ճնշում են լրագրողներին

med 6Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը դատապարտել է մամուլի դեմ Թուրքիայի իշխանությունների գործադրած՝ աստիճանաբար ավելի սպառնալից չափեր ընդունող ճնշումները: Թուրքիայում վերջին օրերին տասնյակ լրատվամիջոցներ՝ թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ ու հրատարակչություններ են փակվել: Այս երկրում մամուլի հանդեպ բավական խիստ սահմանափակումներ սկսեցին կիրառվել հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրության հայտարարման մասին որոշումը հրապարակվել էր Թուրքիայի պաշտոնաթերում: Փակված լրատվամիջոցների թվում են 45 թերթ, 16 հեռուստաընկերություն, 23 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 15 ամսագիր, 29 հրատարակչություն: Դրանց շարքում են հայտնվել, մասնավորապես, այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Դեյլի Զաման-ը, նույն թերթի անգլերն տարբերակը՝ Թըդեյս Զաման-ը, Թարաֆ, Միլիեթ թերթերը, Չիհան, Մուհաբիր, Սեմ գործակալությունները, Կանալթուրք հեռուստաընկերությունը: Հուլիսի 27-ին Ստամբուլի դատախազությունը կարգադրություն է իջեցրել՝ ձերբակալելու Զաման Մեդիա Գրուպ-ի 47 նախկին աշխատակիցների, այդ թվում, լրագրողների եւ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մինչ այդ, համապատասխան մարմիններն արդեն 42 լրագրողների ձերբակալման սանկցիա էին տվել: Ներկա դրությամբ ձերբակալվածների թիվը գերազանցում է 15 հազարը, որոնցից ավելի քան 10 հազարը զինվորականներ են: Read more

29 July 2016

Ալիկանտե քաղաքը ճանաչեց ցեղասպանությունը

alikante 5Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարեւորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, Կոմպրոմիս քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարեւոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր: Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի Հայաստան ասոցացիայի կողմիցRead more

Իրավիճակը Խորենացի փողոցում

Gayl 4Հայաստանում Սերժիկ Սարգսյանի ապօրինի եւ հանցավոր վարչախումբն այսօր անցել է անասելի բռնությունների՝ ճնշելով ժողովրդի արդար ցասումը։ Վովա Գասպարյանի ղեկավարած եւ մարդկային դեմքը կորցրած բաշիբոզուկները, որոնք իրենց ոստիկան են անվանում, ծեծի են ենթարկել հարյուրավոր մարդկանց, այդ թվում լրագրողների։ Այսօր ցերեկը դիպուկահարները դավադրաբար վիրավորել են պարեկապահակային խումբը գրաված Սասնա ծռեր խմբի երեք ապստամբների։ Նախ վիրավորվել է Միայնակ Գայլ մականունով լեգենդար ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը։ Կագեբեն օդից, անօդաչու սարքերից առարկաներ է նետել գնդի տարածք։ Խանդոյանը մոտեցել է դրանք վնասազերծելու, եւ վիրավորվել է ոտքի շրջանում։ Ոտքերից վիրավորվել են նաեւ Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը։ Վերջին երկուսին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, իսկ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է լքել գնդի տարածքը։ Այդ փաստից վդորվվա ժողովուրդը հավաքվել է Ազատության հրապարակում, որտեղ որոշվել է երթ անել դեպի խորենացի փողոց։ Նարդոսի միջնամասում երթի մասնակիցների մի մասը բարձրացել է Սարի թաղ, իսկ մյուս մասը գնացել են Խորենացի։ Ոստիկանները փակել են երկու ուղղությունները եւ հարձակման են անցել։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հայհոյել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ապա քաղաքացիական հագուստով սադրիչները ախում են հրահրել։ ոստիկանական խուժանը դաժանաբար ծեծել է ցուցարարներին։ Այս անգամ հատկապես դաժան են վարվել լրագրողների հետ, առանձնակի ծեծել, կոտրել տեսախցիկները։ Սարի թաղում ոստիկանների ծխանռնակներից մի տուն է այրվել, տան բնակիչները, այդ թվում մանկահասակ մի երեխա վիրավորվել են։ Նախնական տվյալներով, երեք տասնյակից ավելի քաղաքացիների տեղափոխել են հիվանդանոց, մեկ ցուցարարի աչքն է վնասվել։ Սերժիկ Սարգսյանն ամեն ինչ անում է իր վախճանը մոտեցնելու եւ երկիրը քաոսի մատնելու համար։  Read more

Հռոմի պապն ընկել է պատարագի ժամանակ

pop 1Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ` միլիանավոր հեռուստատեսային հանդիսատեսի առաջ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի հարավում գտնվող Չեստոխովա քաղաքի Յասնայա գորա վանքում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է 79-ամյա Ֆրանցիսկոս պապն աստիճաններին մոտենալու ընթացքում հանկարծ վայր ընկնում։ Նրան օգնում են մոտակայքում գտնվող հոգեւորականները: Դրանից հետո Հռոմի պապը ելույթով հանդես է գալիս հավատացյալների առաջ: Ֆրանցիսկոս պապը Լեհաստան է ժամանել Երիտասարդության համաշխարհային օրեր համագումարի շրջանակներում, որը անց է կացվում Կրակովում հուլիսի 26-ից 31-ը:  Read more

Գրոհայինները գնդակոծում են հումանիտար միջանցքները Սիրիայում

um 4Ռուսաստանն ու Սիրիան հայտարարել են Հալեպում մարդասիրական գործողություններ սկսելու մասին։ Վերջին ամիսներին գրոհայինների կողմից վերահսկվող քաղաքը գտնվում է Բաշար Ասադի փաստացի շրջափակման մեջ։ Ձեւականորեն Սիրիայի տարածքում գործում է հրադադարի ռեժիմը, սակայն այն պարբերաբար խախտվում է, իսկ Հալեպի արվարձաններում ընթացող մարտերը չափազանց դաժան են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են երեք մարդասիրական միջանցքներ բացելու մասին, որոնք սննդի կետեր եւ բուժօգնության կետեր են ունենալու բնակչության համար, իսկ չորրորդ կետը կստեղծվի այն գրոհայինների համար, որոնք ցանկություն կհայտնեն լքել քաղաքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. –Հալեպ քաղաքն ու արվարձանները հայտնվել են բարդ իրավիճակում եւ մոտենում են ծայրահեղ հումանիտար իրավիճակին։ Առաջարկում եմ Սիրիայում գործող միջազգային մարդասիրական կազմակերպություններին միանալ տվյալ գործողությանը։ Դրա եւ Հալեպը լքելու եղանակների մասին գրառումները քաղաք են թափվում ինքնաթիռներից։ Միեւնույն ժամանակ, գրոհայինները փորձում են քաղաքից դուրս չթողնել 50 տարեկանից ցածր տղամարդկանց։ Ովքեր փորձում են փախչել, հայտնվել են գնդակոծման տակ։ Արմատականները տեղի բնակչությանը օգտագործում են որպես կենդանի վահան։ Շոյգուն հանձնարարել է քաղաքում մնացած անձանց համար օդից սնունդ եւ դեղամիջոցներ նետել։   Read more

28 July 2016

Մայաների տաճարի տակ թունել են գտել

maya 4Մայաների տաճարի տակ հանդերձյալ աշխարհ տանող թունել են հայտնաբերել: Ուշագրավ բացահայտումը կատարել են մեքսիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են մայաների հնագույն քաղաք Պալենկեի ավերակները: Նրանք վստահ են, որ հայտնաբերել են հանդերձյալ աշխարհի խորհրդանշական դարպասները: Դա Գրառումների տաճարի տակ թունելների համակարգ է, որի տակ գտնվում է մայաների առաջնորդ Պակալյայի դամբարանը։ Հնագույն բազմամակարդակ թունելների ցանցի գաղտնիքը բացահայտում են Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի կողմից արված լուսանկարները: Հիշարժան է, որ դրանցով մինչ օրս ջուր է հոսում, բայց գիտնականներին առայժմ չի հաջողվել թունելների վերջին հասնել եւ գտնել, թե որտեղից են սկիզբ առնում: Տեսություններից մեկի համաձայն՝ որպեսզի հանգուցյալներն ընդունվեին հանդերձյալ աշխարհ, մայաները նրանց սուզում էին ջրի մեջ, եւ ջրանցքները կարող են այդ ծեսի բաղկացուցիչը լինել: Միեւնույն ժամանակ, գիտնականները չեն բացառում, որ այդ թունելները կամ կոյուղի են եղել, կամ ջրամատակարարման համակարգ: Հետազոտությունները կշարունակվեն: Պալենկեի ավերակները Մեքսիկայի ամենախորհրդավոր վայրերից են, ինչպես նաեւ ինքը՝ մայաների քաղաքակրթությունը: Read more

28 July 2016

Թուրքիայում խոշտանգում են հեղաշրջման մասնակիցներին

turk 5Amnesty International-ը ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի եւ կտտանքների: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հավաստի աղբյուրներից տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում: Կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական եւ ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար եւ ցավ պատճառող դիրքերով մնալ մինչեւ 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում կոչ է արել Թուրքիային վերջ դնել այդ տգեղ գործողություններին եւ թույլ տալ անկախ դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ: Ի դեպ, թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Դրանում նշված է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է գրեթե 8700 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5 տոկոսը: Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հեղաշրջմանը մասնակից 8651 զինվորականները կապված են Ամերիկայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել է 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք: Բացի դրանից՝ գործարկվել է 35 ինքնաթիռ եւ 37 ուղղաթիռ: Read more

28 July 2016

Երեւանի Խորենացի փողոցում

timthumb-143Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են մարտաֆիլմի սցենարով։ Երեկ վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրահատվել են։ Ըստ բժիշկների, նրանց վիճակը կայուն ծանր է։ Դա, սակայն, չի խանգարել Հայաստանի ապօրինի իշխանություններին մեղադրանք առաջադրել հոր եւ որդու դեմ։ Արամ Մանուկյանին արդեն իսկ կալանավորել են երկու ամսով եւ այդպես ծանր վիճակում տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Ոստիկանությունը նաեւ հայտարարեց, թե Պարեկապահայակային գնդում մնացած Սասնա ծռերը պատանդ են վերցրել չորս բժիշկների։ Ապատեղեկատվությունն արագ հերքվեց, Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ բժիշկները պատանդ չեն, կարող են հեռանալ, եթե նոր բժիշկներ գնան գնդի տարածք եւ փոխեն հերթափոխին։ Ոստիկանությունն ամբողջ օրվա ընթացքում անօրինակ դաժանությունների էր անցել, խորենացի փողոցից բերման էին ենթարկում անխտիր բոլորին, անգամ պատահական անցորդներին, տարեց մարդկանց, սփյուռքահայերի։ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին նաեւ հռչակավոր դերասանուհի Արսինե Խանջյանին՝ Ատոմ Էգոյանի կնոջը։ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անգամ չօգնեց։ Ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանին։ Հիմնադիր խորհրդարանի մեկ անդամի գրպանը զենք են գցել, նկարել եւ կալանավորել։ հարյուրից ավելի ակտիվիստների տեղափոխել են ներքին զորքերի զորամաս, պահել ժամերով եւ անգամ փաստաբան չեն տրամադրել։ Երեկոյան հուժկու ցույց է եղել Երեւանում․ Ցուցարարները ամբիոնից հեռացրել են Պարույր Հայրիկյանին եւ նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ մեղադրելով վախկոտութայն մեջ, ապա երթով գնացել են խորենացի փողոց ու այնտեղ նստացույց են սկսել։  Read more

27 July 2016

Դատել են Իսլամական պետությանն աջակցելու համար

5 lՕրենջ քաունթիի բնակիչը, որը փորձել էր մեկնել Սիրիա եւ միանալ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 22-ամյա Ադամ Դանդաչը, որին դատել են իսլամիստներին նյութական օգնություն ցուցաբերելու մեղադրանքով, ամբողջ կյանքում լինելու է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Դատավոր Ջեյմս Սելնայի խոսքով, ամբաստանյալի արարքը վտանգավոր է եւ դատապարտելի։ Դանդաչը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին, երբ Ջոն Ուեյնի օդանավակայանից փորձում էր թռչել Թուրքիա։ Հաջորդ տարվա օգոստոսին նա խոստովանել էր, ո եւս երկու փորձ է արել նախկինում։ Նա ստել էր ոստիկաններին իր փաստաթղթերի մասին, իբր անձնագիրը կորցրել է, սակայն Դանդաչի մայրը ոստիկաններին ասել էր, որ ինքն է խլել անձնագիրը, երբ իմացել է որդու մտադրության մասին։  Read more

Պետդեպը զգուշացնում է Թուրքիայում ապրող ամերիկացիներին

4 mmՊետդեպարտամենտը Անկարայում եւ Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Թուրքիան, ինչպես նաեւ զերծ մնալ երկրի հարավարեւելյան շրջաններ այցելությունից: Այս մասին նշված է արտաքին գերատեսչության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ: -Պետդեպարտամենտը շարունակում է հետեւել այդ իրադարձությունների՝ Թուրքիայում հեղաշրջման չհաջողված փորձի ազդեցությանը երկրի անվտանգության ընդհանուր վիճակի վրա եւ ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ տալիս վերանայել Թուրքիա այցելության պլանները,- ասված է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը կշարունակի ամերիկացիներին տեղեկացնել Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի աճի մասին:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version