Logo

Articles

Ալիկանտե քաղաքը ճանաչեց ցեղասպանությունը

Created on Friday, 29 July 2016 14:28 Written by AMGA TV

alikante 5Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարեւորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, Կոմպրոմիս քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարեւոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր: Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի Հայաստան ասոցացիայի կողմից

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.