Logo

Articles

Թուրքիայում խոշտանգում են հեղաշրջման մասնակիցներին

Created on Thursday, 28 July 2016 17:31 Written by AMGA TV

turk 5Amnesty International-ը ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի եւ կտտանքների: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հավաստի աղբյուրներից տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում: Կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական եւ ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար եւ ցավ պատճառող դիրքերով մնալ մինչեւ 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում կոչ է արել Թուրքիային վերջ դնել այդ տգեղ գործողություններին եւ թույլ տալ անկախ դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ: Ի դեպ, թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Դրանում նշված է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է գրեթե 8700 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5 տոկոսը: Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հեղաշրջմանը մասնակից 8651 զինվորականները կապված են Ամերիկայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել է 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք: Բացի դրանից՝ գործարկվել է 35 ինքնաթիռ եւ 37 ուղղաթիռ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.