Logo

Articles

Մայաների տաճարի տակ թունել են գտել

Created on Thursday, 28 July 2016 17:35 Written by AMGA TV

maya 4Մայաների տաճարի տակ հանդերձյալ աշխարհ տանող թունել են հայտնաբերել: Ուշագրավ բացահայտումը կատարել են մեքսիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են մայաների հնագույն քաղաք Պալենկեի ավերակները: Նրանք վստահ են, որ հայտնաբերել են հանդերձյալ աշխարհի խորհրդանշական դարպասները: Դա Գրառումների տաճարի տակ թունելների համակարգ է, որի տակ գտնվում է մայաների առաջնորդ Պակալյայի դամբարանը։ Հնագույն բազմամակարդակ թունելների ցանցի գաղտնիքը բացահայտում են Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի կողմից արված լուսանկարները: Հիշարժան է, որ դրանցով մինչ օրս ջուր է հոսում, բայց գիտնականներին առայժմ չի հաջողվել թունելների վերջին հասնել եւ գտնել, թե որտեղից են սկիզբ առնում: Տեսություններից մեկի համաձայն՝ որպեսզի հանգուցյալներն ընդունվեին հանդերձյալ աշխարհ, մայաները նրանց սուզում էին ջրի մեջ, եւ ջրանցքները կարող են այդ ծեսի բաղկացուցիչը լինել: Միեւնույն ժամանակ, գիտնականները չեն բացառում, որ այդ թունելները կամ կոյուղի են եղել, կամ ջրամատակարարման համակարգ: Հետազոտությունները կշարունակվեն: Պալենկեի ավերակները Մեքսիկայի ամենախորհրդավոր վայրերից են, ինչպես նաեւ ինքը՝ մայաների քաղաքակրթությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.