ԱՄՆ-ի զինվորականները նոր ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում հպարտացել են իրենց հաջողությամբ. Նորֆոլկում սկսվում են X-47B անձայն անօդաչու թռչող օդանավի փորձարկումները, որն առաջին անգամ է թռչել տախտակամածից: Անտեսանելի ինքնաթիռին արդեն հաջողվել էր հեռահար կերպով օդ բարձրանալ գոլորշու կատապուլտի միջոցով: Այդ թռիչքն ամերիկացի զինվորականներն անվանում են ծովային ավիացիայի նոր դարաշրջանի սկիզբ: Ռմբակոծիչ ռոբոտի գործարկումը երկրից ապացուցում է, որ X-47B-ն ի վիճակի է թռչել անգամ ավիակիրների համար խիստ կլիմայական պայմաններում: -Մենք աշխատում ենք ապագա անօդաչու թռչող սարքերի՝ տախտակամածային ավիակիրների համատեղելիության վրա: Դա այն է, ինչի մասին մենք գլխի չենք ընկել 60 տարի առաջ, երբ այստեղ կառուցվելց գոլորշու կատապուլտը,- պատմել է Մերիլընդ նահանգում ծառայող փոխծովակալ Դեյվիդ Դանաուեյը: Սկսած նոյեմբերի 26-ից, երբ անտեսանելի ինքնաթիռը հասցրին ավիակրին, զինվորականները պատրաստվում են դրա առաջին գործարկմանը: Զորավարժանքները ավիակրում կշարունակվեն 3 շաբաթ: Օդանավի մանեւրները ինժեներներն ու նավաստիները կկարողանան կատարել հեռակառավարվող վահանակի օգնությամբ: Read more
Այսօր աշխատակիցների գործադուլը կաթվածահար է արել Լոս Անջելեսի նավահանգստի տերմինալներից մեկի աշխատանքը: Այդ մասին հայտնել է նավահանգստի տնօրեն Ջերալդին Կացը: Այդ պատճառով Լոս Անջելես բեռնարկղեր տեղափոխող նավերը ստիպված են եղել ուղեւորվել Կալիֆոռնիայի այլ նավահանգիստներ: United Press International-ի փոխանցմամբ, ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային դաշնային ծառայությունը իշխանություններին կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել նավահանգստի աշխատակիցների ու նրանց գործատուների միջեւ կոնֆլիկտը հարթելու համար: Լոս Անջելեսի նավահանգիստը աշխարհի 7-րդ խոշորագույն ծովային նավահանգիստն է: Read more
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը եւ սպասուհի Նաֆիսատու Դիալլոն համաձայնության են եկել փոխադարձ հավակնությունների կարգավորման հարցով: Համաձայնագրի մանրամասները, մասնավորապես՝ Ստրոս-Կանի կողմից սպասուհուն հնարավոր վճարումներին վերաբերող, ներկայումս անհայտ են, թեպետ ֆրանսիական լրատվամիջոցները նշում են 6 միլիոն դոլարի մասին: Դրանից 3 միլիոնը նա պետք է պարտք վերցնի կնոջից, եւս երեքը` բանկից, քանի որ անձնական միջոցներ չունի: Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհին Ստրոս-Կանին մեղադրում էր սեռական բնույթի հանցագործության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011-ի մայիսի կեսերին: Ստրոս-Կանին Նյու Յորքի օդանավակայանում ձերբակալել էին, որից հետո նրա դեմ քրեական հետապնդում էր սկսվել:Մի քանի ամիս անց գործը փակվել էր՝ սպասուհու խոսքերի արդարացիության վերաբերյալ դատախազության կասկածանքների պատճառով: Դրամական փոխահատուցման պահանջով հայցը քաղաքացիական դատարան Դիալլոյի փաստաբանները ներկայացրին քրեական գործի փակումից հետո: Լսումները սկսվել են 2012-ի մարտի վերջից: Ստրոս Կանն իր հերթին 1 միլիոն դոլարի հակընդդեմ հայց ներկայացրեց՝ հայտարարելով, որ սպասուհու գործողությունները խորտակել են իր քաղաքական կարիերան: Նա հավակնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնին: Սկանդալից հետո նա լքեց նաեւ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը: Read more
Հոնդուրասում շուրջ 15 տոննա թմրանյութ է հայտնաբերվել ընդհատակյա լաբորատորիայում, որը գործում էր Յորոյի հյուսիսային դեպարտամենտի տարածքում: Այդ խմբաքանակը ռեկորդային է եղել այն բոլոր խմբաքանակների համեմատ, որոնք երկրում բռնագրավվել են նրա ողջ պատմության ընթացքում: Հոնդուրասի ուժային կառույցների իրականացրած գործողության արդյունքում մասնավոր կալվածքներից մեկի տարածքում հայտնաբերվել է 344 հակ՝ յուրաքանչյուրը 45 կիլոգրամ քաշով, որոնց մեջ եղել է կոկաին, ինչպես նաեւ սինթետիկ թմրադեղեր: Լաբորատորայում գտնվել են քիմիական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են թմրեցնող թունախառնուրդի արտադրության համար: Ոստիկանությանը չի հաջողվել կալանավորել ընդհատակյա արտադրությամբ զբաղվող հանցագործներին: Հոնդուրասի կարիբյան ափը եւ երկրի հյուսիսային շրջանները մաքսանենգները հաճախ են օգտագործում Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի տեղափոխման համար: Անցյալ տարի Կենտրոնական Ամերիկայի այս հանրապետությունում առգրավվել է ավելի քան 22 տոննա կոկաին: Read more
Ֆրանսիական Նանտեր քաղաքի դատարանն արդարացրել է երկու ֆրանսահայերին, որոնց թուրքական կազմակերպությունը մեղադրում էր իրենց սպառնալու մեջ: 2012թ. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվերակության ժամանակ թուրքական երեք խոշոր ֆեդերացիաներ համատեղ ոչ պաշտոնական մարմին էին ստեղծել`Ֆրանսիայի ֆրանս-թուրքական ասոցիացիաների համակարգող կոմիտե, որը բողոքի ակցիաներ էր կազմակերպում ընդդեմ օրինագծի ընդունման: Կոմիտեի միակ կին անդամ, փաստաբան էմինե Չեթին Բոզկուրտը հայտարարել էր, թե հայերն իրեն հեռախոսային հետապնդումների եւ մահվան սպառնալիքների են ենթարկում: Ֆրանսիայի ոստիկանությունը սկզբում ձերբակալել, իսկ հետո բաց էր թողել հայազգի 40 եւ 45 տարեկան կասկածյալներին: Նախօրեին Նանտերի դատարանը արդարացրել է մեղադրյալներին, որոնց համար դատախազը երեք ամսվա ազատազրկում եւ 500 եվրոյի չափով տուգանք էր պահանջել: Read more
Շարքային Բրադլի Մենինգը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են WikiLeaks ինտերնետ պորտալին դիվանագիտական եւ ռազմական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, խոստովանել է, որ 2010-ին Բաղդադում ձերբակալությանը հաջորդած մի քանի օրերին իրեն սարսափելի պայմաններում են պահել: Այս մասին նա հայտարարել է ՝ Մերիլընդ նահանգում անցկացված մինչդատական նախնական լսումների ժամանակ: Դա Մենինգի առաջին ելույթն էր ձերբակալությունից հետո: Հաստատությունը, որտեղ նրան պահել են, նա վանդակ է անվանել՝ 2.5 մետրից պակաս տարածքով: -Ես մտածում էի՝ կմեռնեմ այնտեղ: Դա իսկական վանդակ էր կենդանիների համար,- ասել է նա: Մենինգը նաեւ գանգատվել է, թե նույնիսկ չի իմացել՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում եւ ինչո՞վ է դա իրեն սպառնում: -Ցերեկներն ու գիշերները նման էին իրար: Շուտով դրանք ինձ համար միախառնվեցին մեկ ընդհանուրի մեջ,-խոստովանել է զինծառայողը: Ենթադրվում է, որ շարքայինի հարցաքննությունը կշարունակվի այսօր: Դատավոր Դենիզ Լինդի խոսքով՝ Մենինգին, որն ռազմական տրիբունալը մեղադրում է լրտեսության եւ թշնամուն օգնելու մեջ, կարող է 16 տարվա ազատազրկում սպառնալ: Սա չի նշանակում, որ կարող են Մենինգի դեմ հենց այդ մեղադրանքներն առաջադրել: Ենթադրում է, որ այդ հարցով որոշումը կկայացվի դեկտեմբերին: Read more
Բըրբանքի ոստիկանությունը որոնում է դիմակավորված հինգ կասկածյալների, որոնք փախուստի էին դիմել Empire Center-ի մոտ կատարած գողությունից հետո: 32-ամյա տղամարդը 1600 Maria Street հասցեի մոտ դուրս էր գալիս մեքենայից, երբ նրա վրա են հարձակվել դիմակավորված երկու անձինք` պահանջելով թանկարժեք իրերով տոպրակը, բջջային հեռախոսն ու մեքենայի բանալիները: Բըրբանքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, տուժածը գողերին է հանձնել նրանց պահանջածը եւ նրանք հեռացել են իրենց երեք հանցակիցների հետ: Գողացված մեքենան եղել է մուգ գույնի Միթսուբիշի մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այժմ որոնում է կասկածյալներին, դեպքի վերաբեյալ տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել Բըրբանքի ոստիկանություն (818) 238-3210 հեռախոսահամարով Read more
Գլենդելի ճանապարհներին մի շարք վթարներ են եղել, որոնք զգալի վնաս են հասցրել վարորդներին եւ քաղաքին: Թըլուկա Լեյքի մոտ, թիվ 134 մայրուղու վրա երեկ առավոտյան իրար են բախվել մարդատար մեքենան եւ մեծ բեռնատարը, վթարի հետեւանքով վարորդներից մեկը մահացել է: Ճանապարհը տեւական ժամանակ փակ է եղել: Եւս երկու մեքենաներ իրար են բախվել Cahuenga Boulevard-ի մոտ, գիշերը ժամը 4:30-ի սահմաններում: Վարորդները մարմնական վնասվածքներ են ստացել: Թիվ 5 մայրուղու վրա իրար են բախվել փիքափն ու բեռնատարը, ինչի հետեւանքով ճանապարհի տվյալ հատվածում փլուզումներ են եղել: Մոտ 20 մեքենաներ լրջորեն վնասվել են, սակայն մարդկային զոհեր եւ վիրավորներ չեն եղե Read more
Նյու Ջըրզիում երկաթուղային աղետի հետեւանքով թունավոր նյութի արտահոսք է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջըրզիի հարավում, փլվել է կամուրջը, որով ընթանում էր բեռնատար գնացքը: Գնացքի չորս վագոններ ընկել են Դելըուեր գետը, եւ վինիլքլորիդ թունավոր քիմիական նյութի արտահոսք է եղել: Նախնական տվյալներով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդ: Նրանց մեծ մասը բողոքել է շնչառական խնդիրներից: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատել, որոնք իրականացրել են գնացքում գտնվողների եւ մերձակա տների բնակիչների տարհանումը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ի դեպ, Վինիլքլորիդը խիստ հրավտանգ եւ պայթյունավտանգ գազ է, որն այրման ընթացքում թունավոր նյութեր է արձակում: Մարդու վրա կարող է քաղցկեղածին եւ մուտագեն հետեւանքներ ունենալ: Read more
Կանադայի քաղաքացին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի տարածքում բնապահպանական ահաբեկչության մեջ եւ 10 տարի գտնվել է փախուստի մեջ, հանձնվել է FBI-ին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը: 39-ամյա Ռիբեկա Ջանեթ Ռուբինը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին նոյեմբերի 29-ին Վաշինգտըն նահանգի Բլեյն քաղաքում՝ ամերիկա-կանադական սահմանին: Համարվում է, որ Ռուբինը եղել է Ընտանիք խմբավորման 13 անդամներից մեկը: Խմբավորումը մասնակից է եղել 1996-2001 թթ. ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում տնտեսական եւ արդյունաբերական օբյեկտների վրա մի շարք հարձակումների իրականացմանը: Խմբավորման անդամները հավաստել են, որ իրենց թիրախ են դարձել միայն այն օբյեկտները, որոնք վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Ակտիվիստների հասցրած վնասը կազմել է 40 մլն դոլար: Խմբավորման մյուս անդամները իրենց մեղքը ճանաչել են 2007 թվականին եւ դատապարտվել են 37-156 ամսվա ազատազրկման: Read more
Powerd by Bloogie