Logo

Articles

Էկոահաբեկչուհին հանձնվել է

Created on Saturday, 01 December 2012 00:48 Written by AMGA TV

ecoo 4Կանադայի քաղաքացին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի տարածքում բնապահպանական ահաբեկչության մեջ եւ 10 տարի գտնվել է փախուստի մեջ, հանձնվել է FBI-ին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը: 39-ամյա Ռիբեկա Ջանեթ Ռուբինը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին նոյեմբերի 29-ին Վաշինգտըն նահանգի Բլեյն քաղաքում՝ ամերիկա-կանադական սահմանին: Համարվում է, որ Ռուբինը եղել է Ընտանիք խմբավորման 13 անդամներից մեկը: Խմբավորումը մասնակից է եղել 1996-2001 թթ. ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում տնտեսական եւ արդյունաբերական օբյեկտների վրա մի շարք հարձակումների իրականացմանը: Խմբավորման անդամները հավաստել են, որ իրենց թիրախ են դարձել միայն այն օբյեկտները, որոնք վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Ակտիվիստների հասցրած վնասը կազմել է 40 մլն դոլար: Խմբավորման մյուս անդամները իրենց մեղքը ճանաչել են 2007 թվականին եւ դատապարտվել են 37-156 ամսվա ազատազրկման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.