Logo

Articles

Երկաթուղային աղետ Նյու Ջըրզիում

Created on Saturday, 01 December 2012 01:10 Written by AMGA TV

trine 4Նյու Ջըրզիում երկաթուղային աղետի հետեւանքով թունավոր նյութի արտահոսք է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջըրզիի հարավում, փլվել է կամուրջը, որով ընթանում էր բեռնատար գնացքը: Գնացքի չորս վագոններ ընկել են Դելըուեր գետը, եւ վինիլքլորիդ թունավոր քիմիական նյութի արտահոսք է եղել: Նախնական տվյալներով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդ: Նրանց մեծ մասը բողոքել է շնչառական խնդիրներից: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատել, որոնք իրականացրել են գնացքում գտնվողների եւ մերձակա տների բնակիչների տարհանումը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ի դեպ, Վինիլքլորիդը խիստ հրավտանգ եւ պայթյունավտանգ գազ է, որն այրման ընթացքում թունավոր նյութեր է արձակում: Մարդու վրա կարող է քաղցկեղածին եւ մուտագեն հետեւանքներ ունենալ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.