Logo

Articles

Զինվորականները փորձարկել են մարտական թռչող ռոբոտ

Created on Saturday, 01 December 2012 02:08 Written by AMGA TV

trch 5ԱՄՆ-ի զինվորականները նոր ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում հպարտացել են իրենց հաջողությամբ. Նորֆոլկում սկսվում են X-47B անձայն անօդաչու թռչող օդանավի փորձարկումները, որն առաջին անգամ է թռչել տախտակամածից: Անտեսանելի ինքնաթիռին արդեն հաջողվել էր հեռահար կերպով օդ բարձրանալ գոլորշու կատապուլտի միջոցով: Այդ թռիչքն ամերիկացի զինվորականներն անվանում են ծովային ավիացիայի նոր դարաշրջանի սկիզբ: Ռմբակոծիչ ռոբոտի գործարկումը երկրից ապացուցում է, որ X-47B-ն ի վիճակի է թռչել անգամ ավիակիրների համար խիստ կլիմայական պայմաններում: -Մենք աշխատում ենք ապագա անօդաչու թռչող սարքերի՝ տախտակամածային ավիակիրների համատեղելիության վրա: Դա այն է, ինչի մասին մենք գլխի չենք ընկել 60 տարի առաջ, երբ այստեղ կառուցվելց գոլորշու կատապուլտը,- պատմել է Մերիլընդ նահանգում ծառայող փոխծովակալ Դեյվիդ Դանաուեյը: Սկսած նոյեմբերի 26-ից, երբ անտեսանելի ինքնաթիռը հասցրին ավիակրին, զինվորականները պատրաստվում են դրա առաջին գործարկմանը: Զորավարժանքները ավիակրում կշարունակվեն 3 շաբաթ: Օդանավի մանեւրները ինժեներներն ու նավաստիները կկարողանան կատարել հեռակառավարվող վահանակի օգնությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.