Գողության մեջ կասկածվող երեք անձինք այսօր առավոտյան հանձնվել են ոստիկանությանը, երբ ներխուժել էին Burlington Coat Factory եւ պատանդ վերցրել առվազն վեց աշխատակիցների: 3150 W. Imperial Highway հասցեում գտնվող ընկերության աշխատակիցը ժամը 7:10-ին զանգահարել էր 911 եւ հայտնել, որ դիմակավորված անձինք մտել են հանրախանութի տարածք: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հատուկ ուժեր են հրավիրել, իսկ բանակցողները կասկածյալների հետ խոսել են հեռախոսով: Հանցագործներն ասել են, որ պատրաստ են հանձնվել, սակայն չեն կարողանում բացել ապակե դուռը: Ի վերջո ոստիկանները կոտրել են ապակին եւ ձեռնաշղթաներ հագցրել բոլորին: Այնուհետ հարցաքննել են նրանց եւ պարզել, թե ովքեր են երեք կասկածյալները: Առավոտյան ժամը 9:30-ին տարածքն արդեն մաքրված է եղել, իսկ հարնախանութը անցել է սովորական աշխատանքային մթնոլորտին: Read more
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լուիզիանայում` հայտնվելով ուժեղ մրրկայնության գոտում: Միջադեպի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լուիզիանայի Lake Charles օդանավակայանում: Ինքնաթիռը հայտնվել է ուժգին մրրկայնության գոտում, եւ ստիպված է եղել շրջվել ու վայրէջք կատարել: Boeing-ում 76 ուղեւոր, 2 օդաչու եւ անձնակազմի 3 այլ անդամներ են եղել: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ որոնցից 3-ը եղել են բորտուղեկցորդներ: Երբ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, չվերթը շարունակվել է, եւ ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Read more
Բենզինի տարայի պայթյունի հետեւանքով Լոս Անջելեսի կենտրոնից հարավ ընկած տարածքում մեկ մարդ զոհվել է, եւս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ավտոպահեստամասերի խանութի տարածքում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից մեկ մղոն հեռավորության վրա: Հարեւան խանութի սեփականատերը հայտնել է, որ պայթյունը չափազանց հզոր է եղել, եւ անգամ թավցել է, որ շենքն ուր որ է` կփլվի: Մոտ 20-ամյա երկու կանանց եւ երկու տղամարդու ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարիո Ռուեդան հայտնել է, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները չեն բացառել միտումնավոր պայթեցման հնարավորությունը: Խանութի տարածքը զգալիորեն վնասվել է: Read more
Հայազգի գործարար Դեննի Թարքանյանը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի` Նեւադա նահանգի ներկուսակցական նախնական ընտրություններում` փրայմերիզում: Դժվար հաղթանակ տարած հանրապետական Թարքանյանը նոյեմբերին մրցելու է Նեւադայի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ: Համընդհանուր ընտրությունները կարող են Թարքանյանի համար էլ ավելի դժվար ընթանալ, քանի որ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Մի քանի հանրապետականներ այս տարածքում դուրս են եկել պայքարից` այն համարելով անհույս: Այդուհանդերձ, Թարքանյանը չի կորցնում հույսը եւ մտադիր է ընտրության դեպքում դառնալ կոնգրեսում հայկական լոբբիի գործուն ներկայացուցիչ` աշխատելով ամերիկահայերի համար կարեւոր հիմնախնդիրների ոլորտում: Read more
Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանի դեսպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուն՝ Ռիչարդ Մորնինգսթարը, երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի եւ Արեւմուտքի կապերը պետք է խորանան խողովակաշարերից անդին։ Դեսպանի թեկնածուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հսկայական շեղող հանգամանք է որակել։ Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնը պետք է զգուշորեն գործի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքների արդյունքում խախտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական հավասարակշռությունը։ Պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին, նա նշել է, որ անձամբ է հետաքննություն անելու Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: Մորնինգսթարի թեկնածությունը պետք է նախ հաստատվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո նրա նշանակման հարցը քվեարկության կդրվի Սենատի լիագումար նիստում։ Read more
Նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է տնտեսական նոր զեկույցը` այն դեպքում , երբ լուրեր էին տարածվել տնտեսության անկման մասին, եւ ավելացել էր հանրապետականների հաղթանակի հույսը: Ընդունելով, որ դեռեւս շատ անելիք կա` վերացնելու համար այն վնասները, որ ժառանգել է ճգնաժամի պատճառով, Օբաման պնդել է, որ ամերիկյան տնտեսությունը ճիշտ ուղու վրա է` չնայած ազդանշաններին, թե երկրի վերականգնման հույսերը նվազում են: Օբաման իր աջակիցներին ասել է, որ այս երեքուկես տարիների ընթացքում ինքը փորձել է այնպես անել, որ ԱՄՆ-ում բոլորը հավասար լինեն: ԱՄՆ նախագահը իր մեկնաբանություններում հիմնականում ընդունել է երկրի տնտեսության վերաբերյալ մտահոգությունները` միաժամանակ հույսեր առաջացնելով երկրի ապագայի նկատմամբ: Ի դեպ, ԱՄՆ նախագահը խոսել է շաբաթ օրվանից հետո, որը քննադատների կողմից ճանաչվել է Օբամայի նախագահության ամենավատ շաբաթը: Read more
Հյուսթոն քաղաքի դատարանը այսօր թեքսասցի միլիարդատեր Ալեն Սթենֆորդին դատապարտել է 110 տարվա ազատազրկման՝ խաբեության մեղադրանքով: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Դատախազության տվյալների համաձայն` Սթենֆորդը յուրացրել է ներդրողներին պատկանող մոտ յոթ միլիարդ դոլար: Այս փողերով նա շքեղ ապրելակերպ է վարել, տարբեր բիզնես-նախագծեր է սկսել և կաշառել կարգավորող մարմիններին, որոնք օգնել են նրան թաքցնել հանցավոր սխեմաները: Դատարանը միլիարդատիրոջը մեղավոր էր ճանաչել դեռևս այս տարվա մարտին, սակայն դատավճիռը հնչեցրել է միայն հինգշաբթի օրը: Թանկարժեք փաստաթղթերի և բիրժաների հանձնաժողովը նրան ներկայացրել էր խարդախ գործարքներ կատարելու մեղադրանք: Ըստ հանձնաժողովի գնահատականների` Սթենֆորդը, նրա ընտանիքի անդամները և ընկերները կատարել են խոշոր չափերի խարդախ գործարքներ, որոնք հիմնված են եղել սուտ խոստումների և անցյալ տարիների կեղծ տվյալների վրա` ներդրողներին խաբելու նպատակով։Սթենֆորդը կալանավորվել է 2009 թ.: Read more
Գլենդելում Van Nuys թաղամասի բնակիչը ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ կռիվ սարքելու համար: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին հանդիսությունների Dream Palace սրահում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Կարպիս Թերմենճյանի դեմ կառաջադրվեն ծեծի եւ վանդալիզմի մեղադրանքներ: Ահազանգով Dream Palace մեկնած ոստիկանները 36-ամյա Թերմենճյանին բերման են ենթարկել: Հարսանիքի ժամանակ անհայտ պատճառով բռնկված ծեծկռտուքը զանգվածային է եղել: Նրանում ընդգրկված է եղել 100 մարդ: Ոստիկանության սերժանտ Թամ Լորւնցի խոսքով՝ Թերմենճյանը թքել է ոստիկաններից մեկի վրա եւ հրել երկու իրավապահների, այնուհետեւ ոտքով հարվածել է պարեկային մեքենայի ապակիներին: Ոստիկանները հարբածության համար ձերբակալել էին հարսանիքի մեկ այլ մասնակցի՝ 22-ամյա Սպարտակ Կարապետյանին, սակայն նրան հաջորդ օրն ազատ են արձակել: Ականատեսները իրավապահներին պատմել են, որ վեճի ընթացքում մասնակիցները դանակ են վերցրել իրենց ձեռքը: Տուժած հյուրերի մեծ մասը հրաժարվել է օգնությունից: 27-ամյա մի տղամարդու վերնաշապիկի վրա հայտնաբերվել են արյան հետքեր: Նա ոստիկաններին պատմել է, որ կռվի ժամանակ աթոռով հարվածել են իր գլխին: Թերմենճյանին գրավի դիմաց ազատ են արձակվել: Read more
Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում նշել է, թե Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակումների: -Կնեսետը չի կարող արհամարհել այդ դրվագը, որը փաստ է,- հավելել է նա: Նշենք, որ ավելի վաղ Ռիվլինը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս լարված հարաբերությունների հետ: Ի թիվս այլոց ելույթ է ունեցել նաեւ Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Վարչապետ Նեթանյահուի մերձավոր զինակիցը նշել է, թե Իսրայել պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունն ու Ցեղասպանություն ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած մասայական սպանությունները: Read more
ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. մայիսին կրկնակի աճել է ու կազմել 124.64 մլրդ դոլար` համեմատած 2011թ. մայիսի 57.6 մլրդ դոլարի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, մայիսյան տվյալները գրեթե համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, որը կազմել էր 125 մլրդ դոլար: Բյուջե մուտքերը անցած ամիս կազմել են 180.7 մլրդ դոլար, ծախսերը` 305.35 մլրդ դոլար: Ֆինանսական տարվա 8 ամսվա ընթացքում, որն սկսվել է 2011թ. հոկտեմբերին, ամերիկյան բյուջեի պակասուրդը կազմել է 844.5 մլրդ դոլար, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 927.45 մլրդ դոլար: Read more
Powerd by Bloogie