Created on Friday, 15 June 2012 03:04 Written by AMGA TV
Հայազգի գործարար Դեննի Թարքանյանը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի` Նեւադա նահանգի ներկուսակցական նախնական ընտրություններում` փրայմերիզում: Դժվար հաղթանակ տարած հանրապետական Թարքանյանը նոյեմբերին մրցելու է Նեւադայի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ: Համընդհանուր ընտրությունները կարող են Թարքանյանի համար էլ ավելի դժվար ընթանալ, քանի որ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Մի քանի հանրապետականներ այս տարածքում դուրս են եկել պայքարից` այն համարելով անհույս: Այդուհանդերձ, Թարքանյանը չի կորցնում հույսը եւ մտադիր է ընտրության դեպքում դառնալ կոնգրեսում հայկական լոբբիի գործուն ներկայացուցիչ` աշխատելով ամերիկահայերի համար կարեւոր հիմնախնդիրների ոլորտում: