Logo

Articles

Պայթյուն Լոս Անջելեսում

blust 4Բենզինի տարայի պայթյունի հետեւանքով Լոս Անջելեսի կենտրոնից հարավ ընկած տարածքում մեկ մարդ զոհվել է, եւս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ավտոպահեստամասերի խանութի տարածքում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից մեկ մղոն հեռավորության վրա: Հարեւան խանութի սեփականատերը հայտնել է, որ պայթյունը չափազանց հզոր է եղել, եւ անգամ թավցել է, որ շենքն ուր որ է` կփլվի: Մոտ 20-ամյա երկու կանանց եւ երկու տղամարդու ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարիո Ռուեդան հայտնել է, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները չեն բացառել միտումնավոր պայթեցման հնարավորությունը: Խանութի տարածքը զգալիորեն վնասվել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.