Logo

Articles

Ծեծկռտուք հարսանիքի ժամանակ.

Created on Thursday, 14 June 2012 04:47 Written by AMGA TV

wed 6 Գլենդելում Van Nuys թաղամասի բնակիչը ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ կռիվ սարքելու համար: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին հանդիսությունների Dream Palace սրահում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Կարպիս Թերմենճյանի դեմ կառաջադրվեն ծեծի եւ վանդալիզմի մեղադրանքներ: Ահազանգով Dream Palace մեկնած ոստիկանները 36-ամյա Թերմենճյանին բերման են ենթարկել: Հարսանիքի ժամանակ անհայտ պատճառով բռնկված ծեծկռտուքը զանգվածային է եղել: Նրանում ընդգրկված է եղել 100 մարդ: Ոստիկանության սերժանտ Թամ Լորւնցի խոսքով՝ Թերմենճյանը թքել է ոստիկաններից մեկի վրա եւ հրել երկու իրավապահների, այնուհետեւ ոտքով հարվածել է պարեկային մեքենայի ապակիներին: Ոստիկանները հարբածության համար ձերբակալել էին հարսանիքի մեկ այլ մասնակցի՝ 22-ամյա Սպարտակ Կարապետյանին, սակայն նրան հաջորդ օրն ազատ են արձակել: Ականատեսները իրավապահներին պատմել են, որ վեճի ընթացքում մասնակիցները դանակ են վերցրել իրենց ձեռքը: Տուժած հյուրերի մեծ մասը հրաժարվել է օգնությունից: 27-ամյա մի տղամարդու վերնաշապիկի վրա հայտնաբերվել են արյան հետքեր: Նա ոստիկաններին պատմել է, որ կռվի ժամանակ աթոռով հարվածել են իր գլխին: Թերմենճյանին գրավի դիմաց ազատ են արձակվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.