amga.tv

Switch to desktop Register Login

July 2013

09 July 2013

Ալյասկայում ինքնաթիռ է կործանվել

aly 8Ալյասկա նահանգում երկուշաբթի օրը փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդել են ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդից, նշելով, թե De Havilland Canada DHC-3 Otter մակնիշի մասնավոր ինքնաթիռում գտնվող ուղեւորները, ընդհանուր առմամբ 10 մարդ, զոհվել են: Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մեյգըն Պիտըրսի խոսքերով, ինքնաթիռն ընկել է Սոլդանա քաղաքի օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո: Օդ բարձրանալուց րոպեներ անց ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով այն չի կարողացել բարձրություն հավաքել եւ կործանվել է: Մինչ հրշեջների ժամանումը, ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է: Օդանավում եղել են մեկ օդաչու եւ 9 ուղեւոր: Նրանց ինքնությունը ճշտվում է:   Read more

Ոստիկանները որոնում են պատանուն

terry 7Ոստիկանությունը դիմել է հանրային օգնության` գտնելու Մենիֆի բնակիչ, անհետ կորած 11-ամյա պատանուն: Շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, Թերրի Սմիթը, ով տառապում է աութիզմով, անհետ կորել է նախօրեին: Ըստ ոստիկանության` նրա անհետացման ահզանգը հնչել է կիրակի առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, 33000 Helen Lane հասցեից: Ծնողները նշել են, որ շաբաթ երեկոյան նրան տեսել են վերջին անգամ: Ըստ իրավապահների, նա 4 ոտնաչափ եւ 8 դյույմ հասակով, 78 փաունդ քաշով, շիկահեր եւ կապույտ աչքերով երեխա է: Նրա մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգել (951) 210-1000 համարով:  Read more

Հրդեհից մարդիկ են վիրավորվել

pojar 6Կալիֆոռնիայի Ռեդվուդ սիթիի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 21 մարդ է վիրավերվել, այդ թվում` հրշեջ ծառայության երեք աշխատակիք: Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ գիշերը` ժամը 1:47-ին: Հրդեհի պատճառով տարհանվել են Hallmark House Apartments տասնյակ բնակիչներ: Շենքում 72 բնակարան եւ 97 բնակիչ է ապրում: Ռեդվուդի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մալքըլմ Սմիթի խոսքով, վիրավորների վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում: Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել են մոտ 100 հրշեջներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հրդեհման հանգամանքները: Read more

Հայց Levi Strauss & Co-ի ժառանգորդի դեմ

levi 545-ամյա Քրիստինա Հելմը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան` ընդդեմ ջինսերի արտադրության Levi Strauss & Company ընկերության ժառանգորդ Դենիել Հաասի: ընկերուհին Հաասին մեղդրում է, որ վերջինս հրաժարվել է վճարել 300 հազար դոլար խոստացված աբորտի դիմաց: Հայցում նշվում է, որ մեկ տարի առտաջ Հաասն ու նրա ընտանիքի անդամները ստիպել են ազատվել երեխայից` փոխարենը վիրահատությունից հետո 24 ժամվա մեջ գումար խոստանալով, սակայն գումարն այդպես էլ չեն տվել: Ըստ կնոջ, Հաասը վախենում էր իր վարկի համար եւ ինքն է ստիպել ազատվել իրենց երեխայից: Հաասն ու Քրիստինա Հելմը մինչ վիրահատությունը հանդիպել են 13 ամիս:   Read more

Ինքնաթիռն ընկել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում

airp 5Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Asiana Airlines ավիաընկերության Բոինգ 777 ինքնաթիռը: Ասիական ավիաուղիների ինքնաթիռը չվերթը կատարում էր Սեուլից: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 307 մարդ, ներառյալ՝ 16 հոգուց բաղկացած անձնակազմը: Մահացել է երկու անձ` երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ ու դեռահասներ, իսկ 182-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուղեւորներից 141-ը եղել են Չինաստանի, 77-ը` Հարավային Կորեայի քաղաքացիներ, 61-ն՝ ամերիկացի, 1-ը՝ ճապոնացի: Մնացած ուղեւորների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի խոսքով, բոլոր 307 անձանց գտնվելու վայրը հայտնի է: Չինացի ուղեւորներից 60-ը եղել են ուսանողներ եւ դասախոսներ, ովքեր ԱՄՆ էին մեկնում` ամառային ճամբարի: Վթարից րոպեներ անց համացանցում հայտնվել են վթարը պատկերող սիրողական նկարահանման կադրերը, որտեղ երեւում է, որ ինքնաթիռից դուրս է գալիս խիտ ծուխ, իսկ ուղեւորները այրվող ինքնաթիռից հեռանում են վթարային ելքի միջոցով: Սեւ արկղերի գաղտնազերծման արդյունքում պարզվել է, որ ողբերգության պատճառը օդանավի ցածր թռիչքն է եղել: Օդանավը փորձել է վայրէջքի երկրորդ փորձը կատարել, սակայն ընկել է եւ բռնկվել: Առաջին օդաչու Լի Կան Գուկը անփորձ է եղել եւ Boeing-777-ի վրա ընդամենը 43 ժամվա թռչելու փորձ է ունեցել: Ներկայումս ավիացիոն իշխանությունները հետաքննություն են իրականացնում` պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: ԱՄՆ իշխանությունները բարձր են գնահատել փրկարարների աշխատանքը, այլապես զոհերի թիվն ավելի մեծ կլիներ:  Read more

Արեւային մարտկոցներով ինքնաթիռն ավարտեց իր թռիչքը

solar 6Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse ինքնաթիռը, որը կառուցել են շվեյցարացի մասնագետները, շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, ավարտել է Ամերիկա մայրցամաքի վրայով թռիչքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ինքնաթիռը նախատեսված ժամկետից 3 ժամ շուտ վայրէջք է կատարել Ջան Քենեդու անվան օդանավակայանում: Վաշինգտոնում սկսված վերջին թռիչքի ընթացքում երթուղին կրճատվել էր այն պատճառով, որ վնասվել էր ինքնաթիռի ձախ թեւի թիթեղը: Նշենք, որ Ամերիկա մայրցամաքի վրայով ինքնաթիռը սկսել էր իր թռիչքը մայիսի 3-ին՝ օդ բարձրանալով Կալիֆոռնիա նահանգում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը հաղթահարել է ավելի քան 5000 կմ տարածք։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version