Logo

Articles

Ոստիկանները որոնում են պատանուն

terry 7Ոստիկանությունը դիմել է հանրային օգնության` գտնելու Մենիֆի բնակիչ, անհետ կորած 11-ամյա պատանուն: Շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, Թերրի Սմիթը, ով տառապում է աութիզմով, անհետ կորել է նախօրեին: Ըստ ոստիկանության` նրա անհետացման ահզանգը հնչել է կիրակի առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, 33000 Helen Lane հասցեից: Ծնողները նշել են, որ շաբաթ երեկոյան նրան տեսել են վերջին անգամ: Ըստ իրավապահների, նա 4 ոտնաչափ եւ 8 դյույմ հասակով, 78 փաունդ քաշով, շիկահեր եւ կապույտ աչքերով երեխա է: Նրա մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգել (951) 210-1000 համարով: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.