Logo

Articles

Արեւային մարտկոցներով ինքնաթիռն ավարտեց իր թռիչքը

solar 6Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse ինքնաթիռը, որը կառուցել են շվեյցարացի մասնագետները, շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, ավարտել է Ամերիկա մայրցամաքի վրայով թռիչքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ինքնաթիռը նախատեսված ժամկետից 3 ժամ շուտ վայրէջք է կատարել Ջան Քենեդու անվան օդանավակայանում: Վաշինգտոնում սկսված վերջին թռիչքի ընթացքում երթուղին կրճատվել էր այն պատճառով, որ վնասվել էր ինքնաթիռի ձախ թեւի թիթեղը: Նշենք, որ Ամերիկա մայրցամաքի վրայով ինքնաթիռը սկսել էր իր թռիչքը մայիսի 3-ին՝ օդ բարձրանալով Կալիֆոռնիա նահանգում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը հաղթահարել է ավելի քան 5000 կմ տարածք։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.