Created on Tuesday, 09 July 2013 01:25 Written by AMGA TV
Կալիֆոռնիայի Ռեդվուդ սիթիի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 21 մարդ է վիրավերվել, այդ թվում` հրշեջ ծառայության երեք աշխատակիք: Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ գիշերը` ժամը 1:47-ին: Հրդեհի պատճառով տարհանվել են Hallmark House Apartments տասնյակ բնակիչներ: Շենքում 72 բնակարան եւ 97 բնակիչ է ապրում: Ռեդվուդի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մալքըլմ Սմիթի խոսքով, վիրավորների վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում: Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել են մոտ 100 հրշեջներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հրդեհման հանգամանքները: