A+ A A-

22 October 2013

Ծաղրածուն սպանել է թմրաբարոնին

felix 4Մեքսիկայի ԲաՀա Քալիֆոռնիա նահանգի Կաբո-Սան-Լուկըս հանգստավայրում, մանկական տոնի ժամանակ սպանել են մեքսիկական ՏիՀուանա թմրակարտելի ղեկավար Ֆրանսիսկո Ռաֆայել Արիյանո Ֆելիքսին: 63-ամյա թմրավաճառին երկու կրակոցով սպանել է ծաղրածուի հագուստով մի մարդ: Ոստիկանության տվյալներով, Արելյանո Ֆելիքսը մեկ կրակոց է ստացել պարանոցին, մյուսը՝ գլխին: Թմրավաճառը տեղում մահացել է: Վարձու մարդասպանի հագին վառ գույնի կեղծամ էր, կարմիր քիթ ու սովորական ծաղրածուի հագուստ: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Նշենք, որ այժմ թմրակարտելը ղեկավարում են Ֆելիքսի քույրն ու որդին:  Read more

Մոսկվայում հայեր են վիրավորվել

hayer 4Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արեւմուտքում վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ, ինչի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ: Ականատեսներն առավոտյան ժամը 04.00-ին ահազանգել են, որ Պրինց ռեստորանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն: Հաղորդվել է, որ քաղաքացիների երկու խումբ վիրավորական արտահայտություններ են բղավել եւ սպառնացել միմյանց: Վիճաբանությունից մի քանի րոպե անց հնչել են կրակոցներ: Արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 19-ամյա Գագիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ վերջինիս 21-ամյա ընկերը՝ Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը: Նախնական տվյալներով՝ կրակել են երկու դաղստանցիներ: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից թաքնվել են BMW մակնիշի ավտոմեքենայով:   Read more

Ահաբեկչություն Վոլգոգրադում

vogo 7Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին պայթուցիկ սարք է գործի դրվել երթուղային ավտոբուսում: Պայթյունը որոտացել է Մոսկվայի ժամանակով ժամը 2:05-ին: Իրավապահների տվյալներով՝ գործի է դրվել չպարզված պայթուցիկ սարքՌուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 27-ը վիրավորվել են: Ներկայում տուժածներին տեղափոխել են քաղաքի բուժհիմնարկներ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը: Քննչական կոմիտեի ղեկավար Մարկինի խոսքով, տուժածներից 10-ի վիճակը ծանր է, նրանցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նախնական տվյալներով՝ ԼիԱԶ ավտոբուսում պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ մեքենան մոտենում էր Լեսոբազա կանգառին: Ընդամենը ԼիԱԶ-ում եղել է շուրջ 40 մարդ: Պայթյունից հետո բռնկում տեղի չի ունեցել: Քննչական կոմիտեն պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել սպանություն հոդվածով: Նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկչությունն իրականացրել է կին մահապարտ 30-ամյա Նաիդա Ախիյալովան, ով մախաչկալյան ծագմամբ ահաբեկչական խմբի ղեկավար Դմիտրի Սոկոլովի կինն էRead more

Մահացու ելքով վթար Եղվարդի ճանապարհին

vard 5Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW եւ Նիվա մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նիվայում գտնվող երկու տղամարդիկ` Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են հիվանդանոցում, իսկ չորս երեխաների վիճակը ծանր է: BMW մեքենայի ղեկին եղել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Վթարի հետեւանքով պատռվել է նրա փայծաղը, որն այսօր վիրահատել են, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մեղադրանքովRead more

Սխալմամբ ազատված հանցագործներին ձերբակալեցին

Convicet 4Իրավապահները դարձյալ ձերբակալել են երկու հանցագործներին, որոնք բանտի ղեկավարության սխալմունքի պատճառով ազատ էին արձակել: Ֆլորիդա նահանգի անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները ԱՄՆ Մարշալների ծառայության հետ համատեղ նախօրեին երեկոյան ձերբակալել են փախուստի դիմածներին Պանամա-Սիթի քաղաքի մոթելներից մեկում: Նրանց ձերբակալել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իրենց հարազատները մամուլի ասուլիսի ժամանակ կոչ են արել հանձնվել իշխանություններին: Ջոզեֆ Ջենքինսը եւ Չարլզ Ուոլքըրը, ովքեր 1990թ. ցմահ բանտարկության էին դատապարտվել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար, բանտի աշխատակիցների սխալմունքի պատճառով հայտնվել են ազատության մեջ, ովքեր լիարժեք չեն ստուգել ազատ արձակման վերաբերյալ նրանց փաստաթղթերը: Ուոլքըրը ուղղիչ հաստատությունը լքել է հոկտեմբերի 8-ին, այն ժամանակ, երբ Ջենքինսը ազատության մեջ է գտնվում է սեպտեմբրի 27-ից: Պատիժների դեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է, որ բանտի ղեկավարությունն աշխատել է դատարանից ստացած փաստաթղթերի հիման վրաարդյունքում պարզվել է, որ դրանք կեղծ են: Ցմահ բանտարկության փոխարեն նշված էր 15-ամյա ազատազրկում: Read more

Որոնում են փախուստի դիմած անձանց

pakh 5Հետաքննությունների դաշնային բյուրոն բնակչության օգնությունն է խնդրում երեք փախուստի մեջ գտնվող երեք հանցագործների որոնման հարցում, որոնց հետախոզում են միջազգային հանցավոր խմբավորման գործի շրջանակներում, որը զբաղվում էր բանկային ու հարկային խարդախությամբ: FBI-ը որոնում է 34-ամյա Հայաստանի քաղաքացի Հովհաննես Հարությունյանին, 23-ամյա Երմեկ Դոսիմբեկովին ու 25-ամյա Ալիշեր Օմարովին: Մյուս 52 հանցակիցների հետ միասին մեղադրանք է ներկայացվել երեք փախստականերին չորս  դաշնային մեղադրական եզրակացությունների շրջանակում, որոնք կապված են ավելի քան 3500 մարդու անձնական տվյալների հափշտակման հետ: Այդ տվյալների շնորհիվ նրանք ԱՄՆ-ի Հարկային վարչությունից խաբեությամբ ձեռք են բերել ավելի քան 27 մլն դոլար, որից 7 մլն դոլարը վճարել էր հենց Հարկային վարչությունը: Իշխանությունները նշել են, որ այս խմբին ղեկավարները եղել են հայեր, որոնք նախկին խորհրդային բլոկի երկրների օտարերկրյա քաղաքացիներին օգտագործում էին խարդախ գործությունների համար: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel