Logo

Articles

Սխալմամբ ազատված հանցագործներին ձերբակալեցին

Convicet 4Իրավապահները դարձյալ ձերբակալել են երկու հանցագործներին, որոնք բանտի ղեկավարության սխալմունքի պատճառով ազատ էին արձակել: Ֆլորիդա նահանգի անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները ԱՄՆ Մարշալների ծառայության հետ համատեղ նախօրեին երեկոյան ձերբակալել են փախուստի դիմածներին Պանամա-Սիթի քաղաքի մոթելներից մեկում: Նրանց ձերբակալել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իրենց հարազատները մամուլի ասուլիսի ժամանակ կոչ են արել հանձնվել իշխանություններին: Ջոզեֆ Ջենքինսը եւ Չարլզ Ուոլքըրը, ովքեր 1990թ. ցմահ բանտարկության էին դատապարտվել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար, բանտի աշխատակիցների սխալմունքի պատճառով հայտնվել են ազատության մեջ, ովքեր լիարժեք չեն ստուգել ազատ արձակման վերաբերյալ նրանց փաստաթղթերը: Ուոլքըրը ուղղիչ հաստատությունը լքել է հոկտեմբերի 8-ին, այն ժամանակ, երբ Ջենքինսը ազատության մեջ է գտնվում է սեպտեմբրի 27-ից: Պատիժների դեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է, որ բանտի ղեկավարությունն աշխատել է դատարանից ստացած փաստաթղթերի հիման վրաարդյունքում պարզվել է, որ դրանք կեղծ են: Ցմահ բանտարկության փոխարեն նշված էր 15-ամյա ազատազրկում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.