Logo

Articles

Մահացու ելքով վթար Եղվարդի ճանապարհին

vard 5Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW եւ Նիվա մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նիվայում գտնվող երկու տղամարդիկ` Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են հիվանդանոցում, իսկ չորս երեխաների վիճակը ծանր է: BMW մեքենայի ղեկին եղել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Վթարի հետեւանքով պատռվել է նրա փայծաղը, որն այսօր վիրահատել են, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մեղադրանքով

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.