Logo

Articles

Որոնում են փախուստի դիմած անձանց

pakh 5Հետաքննությունների դաշնային բյուրոն բնակչության օգնությունն է խնդրում երեք փախուստի մեջ գտնվող երեք հանցագործների որոնման հարցում, որոնց հետախոզում են միջազգային հանցավոր խմբավորման գործի շրջանակներում, որը զբաղվում էր բանկային ու հարկային խարդախությամբ: FBI-ը որոնում է 34-ամյա Հայաստանի քաղաքացի Հովհաննես Հարությունյանին, 23-ամյա Երմեկ Դոսիմբեկովին ու 25-ամյա Ալիշեր Օմարովին: Մյուս 52 հանցակիցների հետ միասին մեղադրանք է ներկայացվել երեք փախստականերին չորս  դաշնային մեղադրական եզրակացությունների շրջանակում, որոնք կապված են ավելի քան 3500 մարդու անձնական տվյալների հափշտակման հետ: Այդ տվյալների շնորհիվ նրանք ԱՄՆ-ի Հարկային վարչությունից խաբեությամբ ձեռք են բերել ավելի քան 27 մլն դոլար, որից 7 մլն դոլարը վճարել էր հենց Հարկային վարչությունը: Իշխանությունները նշել են, որ այս խմբին ղեկավարները եղել են հայեր, որոնք նախկին խորհրդային բլոկի երկրների օտարերկրյա քաղաքացիներին օգտագործում էին խարդախ գործությունների համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.