A+ A A-

25 April 2013

Դիակ այրված մեքենայում

diak 5Սպանությունների քննության բաժնի դետեկտիվները հետաքննություն են սկսել` պարզելու, թե ում մնացորդներն են եղել Ռանչո Պալոս վերդեսում հայտնաբերված այրված մեքենայի մեջ: Դիակը հայտնաբերվել է երեկ ցերեկը, ժամը 2:30-ի սահմաններում 30100 Miraleste Drive հասցեի մերձակայքում: Զոհի տարիքն ու սեռը դեռ հայտնի չեն: Տարածքի սեփականատիրոջ խոսքով, իրենք տեղյակ չեն, թե ում մեքենան է կայանված եղել բասկետբոլային հրապարակում, եւ ով կարող է լինել մեքենայում հայտնաբերված անձը: Լոս Անջելես Քաունթիի շերիֆի ներկայացուցիչ Լեյտենանտ Հոլլի Ֆրանցիսկոյի խոսքով, դիակն ամբողջությամբ այրված է եղել, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:   Read more

Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է

Sooot 7Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է: Այսօր ոստիկանությունէ  ներկայացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` 23-ամյա Վահե Ղուկասյանը, որին ոստիկանության օպերները որոնում էին: Վահե Ղուկասյանը ցուցմունք է տվել, որ հանցագործությունը ինքն է կատարելՆրան տեղափոխել են հիվանդանոց, քանի որ եւս վիրավոր է եղել: Իսկ Վարդան Ղուկասյանին, նրա որդուն, մտերիմներին եւ նախօրեին Բագրատաշենի անցակետից բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանին ազատ են արձակել: Հիշեցնենք, որ երեկ, Ժամը 13.00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել է: Գյումրիում խոսում են, որ սա վենդետայի դրսեւորում է, քանի որ Քավոր Հարութը եւ Շեկոն նախկինում խնդիրներ են ունեցել Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Read more

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը

genoc 4Առաջադեմ մարդկությունն այսօր նշում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակը: Վաղ առավոտից տասնյակ հազարավոր մարդիկ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք` հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերին: Ընդդիմադիր կուսակցությունները երթ են արել քաղաքի կենտրոնից դեպի հուշահամալիր: Հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ են եղել աշխարհի հայաշատ բոլոր քաղաքներում: *Ապրիլի 23-ին ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով: Կոնֆերանսի մասնակիցներն ավելի ուշ Դիարբեքիրի կամրջից մեխակներ են նետել Տիգրիս գետի մեջ` այդ վայրերում սպանված հայերի հիշատակին: * Խոշոր ցույց է եղել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, որին մանսակցել են թուրք առաջադեմ մտավորականության ներկայացուցիչները: *Արցախում երթը շարժվել է Սբ. Հակոբ եկեղեցուց դեպի ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ *Բրյուսելում մոմավառություն է կայացել, նաեւ ցույց Թուրքիայի դեսպանատան եւ Եվրամիության շենքերի մոտ: *Փարիզում Կոմիտասի արձանի մոտից մեկնարկել է բողոքի քայլերթ դեպի Շանզ Էլիզե պողոտա, ակցիաներ են եղել նաեւ Մարսելում: * Իլինոյս նահանգի Հոլոքոսթի թանգարանում նշվել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը և Սկոկիում Հոլոքոստի թանգարանի բացման 4-ամյակը: *Հարյուրից ավելի մարդ է մասնակցել Բըրբենքի քաղաքապետարանում, իսկ այսօր բազմաթիվ անձինք են այցելել Մոնթեբելլոյում տեղադրված հուշարձանի տարածքում: *ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը այսօր` ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում: Նա իր ելույթն ունեցել է հայերենով: -Սիրելի հայ բարեկամներս հոս են աշխարհի չորս կողմերէ: Այսօր` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը, խոսքս կուղղեմ ձեզ Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ձեր մեծ հայրերի լեզվով: Լեզու, որով իրենք կարտահայտեին իրենց հույզերը, կյանքը, եռանդները եւ սերը 1915-ից առաջ,- նշել է Շիֆը եւ հավելել. -Ձեզ հետ կխոսեմ այն լեզվով, որով խոսողները Օսմանյան կայսրության տարածքում տասնյակ հազարներով ջարդվեցին, երեխաների, որոնք մի կաթիլ ջուր էին աղերսում, կանանց, որոնք բռնաբարվեցին, մայրերի, որոնք մահացան նորածիններն իրենց գրկում, վերապրողների, որոնք Ամերիկա եկան ազատությունը վայելելու եւ նոր կյանք հյուսելու համար: Ըստ Շիֆի, Թուրքիան մեկ դար հերքում է ցեղասպանությունը` ժխտելով այն: -Այսօր բոլորս հայ ենք,- ասել է նա եւ նշել, որ ամերիկյան ժողովուրդը քաջորեն է խոսել բոլոր սարսափների մասին եւ դրանք կոչել իրենց անունով: Նա վստահություն է հայտնել, որ օրը գալու է, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու է: * Խոշոր երթ է տեղի ունեցել նաեւ Հալիվուդում Little Armenia-ում, մի քանի հազար հայեր եւ պարզապես առաջադեմ մարդիկ երթով անցել են Հոլիվուդի փողոցներով, իսկ նահանգապետ Ջերրի Բրաունը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: *Լիբանանում մեծ երթ է եղել, իսկ փաստացի քաղաքացիական պատերազմում գտնվող *Սիրիայի Հալեպ քաղաքում, սիրիահայերը գետնին են փռել թուրքական դրոշ, իսկ մեքենաները եւ մարդիկ ամբողջ օրվա ընթացքում անցել են դրա վրայով: Սիրիայի հյուսիս-արեւելյան Քամիշլի քաղաքում Թուրքիային դատապարտող պաստառներ բարձրացրել: *Թեհրանում հազարավոր հայեր ին հավաքվել Թուրքական դեսպանատան առջեւ։ * Հունական Սալոնիկի քաղաքի ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել տեղի մոտ 250 հայերին ցրելու համար, որոնք հավաքվել էին Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմումը հանձնել հյուպատոսարանի աշխատակիցներին: Read more

Ավստրալիայում բռնել են հաքերների ղեկավարին

lolz 5 Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է համակարգչային կազմակերպության աշխատակցի, որը եղել է Lulz Security միջազգային հաքերական խմբի ինքնահռչակ ղեկավարը։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավարը։Նա չի ցանկացել բացահայտել ձերբակալվածի անունը, սակայն նշել է, որ նա ապրել է Գասֆըրդ քաղաքում եւ 24 տարեկան է։ Հանցագործը բարձր պաշտոն է զբաղեցրել միջազգային հայտնի համակարգչային կազմակերպության ավստրալական մասնաճյուղում։ Հաքըրների շրջանում նա հայտնի է Aushok անվամբ։ -Ձերբակալվածը պրոֆեսիոնալ է, ով կարող է օգտագործել իր ստացած ինֆորմացիան պետության բարձրաստիճան այրերի մասին։ Ավստրալացուն սպասում է 12 տարի ազատազրկում։ Read more

Ձերբակալվել է բելգորոդյան հրաձիգը

 

belg 4Ոստիկանները ձերբակալել են Բելգըրըդ քաղաքի կենտրոնում 6 մարդու գնդակահարության մեջ կասկածվողին: Սերգեյ Պոմազունը հայտնաբերվել է Բելգըրըդ կայարանի բեռնատար շարժակազմում, երբ փորձել է լքել շրջափակման վայրը: Ոստիկանության աշխատակիցները ճանաչել են կասկածյալին եւ միջոցներ ձեռնարկել նրան ձերբակալելու համար: Պոմազունը դիմադրություն է ցույց տվել եւ դանակով վիրավորել ոստիկանության մայոր Յուրի Սեդիխին՝ աչքի եւ ուսի մասում: Ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, երկրորդ ոստիկանը չի տուժել: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ ձեռքերը ոլորած Պոմազունը հայտարարում է, որ ինքը երեխաների վրա չի կրակել: -Իսկ որտե՞ղ եք կրակել, հարցին, նա պատասխանում է -Դժոխքի վրա: Քաղաքի կայարանում Պոմազունի ձերբակալության մասին տեղեկության տարածումից անմիջապես հետո քաղաքի շուրջ 200 բնակիչներ շարժվել են կայարանի կողմը եւ պահանջել իրենց հանձնել նրան: Ցուցմունքներ տալուց հետո, Պոմազունին կտեղափոխեն հոգեբուժարան՝ փորձաքննության: Քանի որ ձերբակալության պահին նրա ձեռքին միայն դանակ է եղել, քննչական մարմինները որոնում են կարաբինը, որով Պոմազունը գնդակահարել է մարդկանց: Նա հայտարարել է, որ թաքցրել է զենքը: Պոմազունը հրաժարվել է ցուցմունք տալ եւ նշել, որ դա կանի միայն դատարանում: Նշենք, որ ապրիլի 22-ին, 31-ամյա Սերգեյ Պոմազունը Բելգըրըդի այգիներից մեկում կրակ էր բացել, ապա դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով զոհվել էր 6 մարդ: Read more

Երեւանում մահացել է ամենահին օրենքով գողերից մեկը՝ Խոյը

khow 5Երեւանում ապրիլի 23-ին, 77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացել է ամենատարեց հայ օրենքով գողերից մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է Խոյ մականունով: Բնիկ երեւանցի Ռաֆիկ Խոյեցյանը համարվում էր հին սերնդի ամենաազդեցիկ ու հայտնի հայ օրենքով գողերից մեկը: Վերջին տարիներին նա հեռացել էր քրեական կյանքից՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ իր լիազորությունները հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին: Օրենքով գողի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ այդ կապակցությամբ, սպասվում է, որ Երեւան կժամանեն հետխորհրդային ողջ տարածքում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներ:   Read more

Նորթրիջում աղջիկ առեւանգողին գտել են Մեքսիկայում

tobias 5Թոբիաս Սամըրսը` Նորթրիջում 10-ամյա աղջկա առեւանգման հիմնական կասկածյալը ձերբակալվել է Մեքսիկայում: Սամըրսին 37 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` առեւանգման, գողությունների եւ երեք տասնյակի չափ սեռական հանցագործությունների մեջ: Սամմըրսն իր քրեական արարքները սկսել է կատարել 2002 թվականից, եւ նրան մի քանի ցմահ ազատազրկում է սպառնում: Սամըրսի հանցակից Դենիել Մարտինեսը ձերբակալվել էր ապրիլի 3-ին, եւ դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առեւանգումների եւ գողությունների մեջ: Սամերսն ու Մարտինեսը երեխային առեւանգել էին մարտի 27-ին, նրանք պատուհանից մտել էին տուն եւ տարել երեխային: Մարտինեսը միայն վարորդի ֆունկցիա է կատարել, ապա հեռացել: Մի քանի ժամ անց փոքրիկին գտել էին Վուդլենդ Հիլզի Starbucks սրճարանի մոտ` բռնության հետքերով, սակայն կենդանի:   Read more

Բարաք Օբաման սահմանափակվել է Մեծ Եղեռն. Տերմինով

metsyer 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ` կրկին հրաժարվելով արտասանել ցեղասպանություն բառը: -Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը ու հարգում հիշատակն այն մարդկանց, ովքեր մահացել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: 98 տարի առաջ 1,5 մլն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին,- ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում

Օբաման հայտարարել է, թե բազմիցս է նշել իր սեփական դիրքորոշումը 1915թ. կատարվածի վերաբերյալ: Եւ իմ դիրքորոշումը չի փոխվել,- նշել է նա եւ հավելել. Փաստերի լիակատար, բացահայտ եւ արդարացի ընդունումը բոլորի շահերից է բխում: Ազգերը ամրանում են` ընդունելով եւ հաշվի նստելով անցյալի ցավոտ տարրերի հետ, հիմք ստեղծելով առավել արդարացի եւ տոլերանտ ապագայի համար,- ասել է Օբաման` կրկին անգամ դրժելով դեռ առաջին քարոզարշավի ժամանակ տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel