Created on Thursday, 25 April 2013 03:15 Written by AMGA TV
Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է համակարգչային կազմակերպության աշխատակցի, որը եղել է Lulz Security միջազգային հաքերական խմբի ինքնահռչակ ղեկավարը։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավարը։Նա չի ցանկացել բացահայտել ձերբակալվածի անունը, սակայն նշել է, որ նա ապրել է Գասֆըրդ քաղաքում եւ 24 տարեկան է։ Հանցագործը բարձր պաշտոն է զբաղեցրել միջազգային հայտնի համակարգչային կազմակերպության ավստրալական մասնաճյուղում։ Հաքըրների շրջանում նա հայտնի է Aushok անվամբ։ -Ձերբակալվածը պրոֆեսիոնալ է, ով կարող է օգտագործել իր ստացած ինֆորմացիան պետության բարձրաստիճան այրերի մասին։ Ավստրալացուն սպասում է 12 տարի ազատազրկում։